Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

Սեպտեմբերին Գյումրիում և Վանաձորում թեժ է լինելու․ ովքեր են առաջադրվելու

2018-ի հեղափոխությունից հետո թեև մի շարք համայնքներում և քաղաքներում համայնքի ղեկավարի և քաղաքապետերի փոփոխություն տեղի ունեցավ, բայց անփոփոխ մնացին հանրապետության երկու կարևոր քաղաքների՝ Գյումրիի և Վանաձորի քաղաքապետները։ 2016-ին այդ երկու քաղաքներում ընտրությունները, նոր սահմանադրական փոփոխությունների և ԸՕ-ի համաձայն, տեղի ունեցան, ըստ որոնց՝ քաղաքապետն ընտրվում էր ոչ թե ուղղակի ընտրությամբ, այլ ավագանու կողմից, այնպես, ինչպես Երևանում։ Արդյունքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետ, իսկ Գյումրիում Բալասանյան դաշինքով քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը։

2021-ի սեպտեմբերին Վանաձորում և Գյումրիում ևս ավագանու ընտրություններ են։ Իշխանությունները մինչ այս պահը չունեն դեռևս թեկնածուներ այդ քաղաքներում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում դեռ չունեն որոշում, թե ում կառաջադրեն։ «Այս պահին Գյումրու տարածքային կառույցն ենք ձևավորվում, հիմա դիմումատուների քննարկումներ են, և դիմումներին ենք պատասխանում, որի արդյունքում կձևավորի տարածքային կառույց»,-ասաց նա՝ հավելելով, որ կառույցի ձևավորումից հետո կանցնեն թեկնածուների որոշմանը։ Նա նշեց, որ, որպես իշխանության ներկայացուցիչ՝ գոհ է Սամվել Բալասանյան քաղաքապետի աշխատանքից։ Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Բալասանյանը դառնա իշխանության թեկնածու, պատգամավորը նշեց, որ նրան առաջադրելու մասով որևէ քննարկում չի եղել։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մտադիր է նորից մասնակցել ընտրություններին։ Հնարավո՞ր է արդյոք Մամիկոն Ասլանյանը իշխանության թեկնածուն լինի, նշեց․ «Ֆորմատը և մնացած բոլոր մանրամասները այս պահին չեմ կարող ասել, ժամանակը գա, արդեն ես կհայտարարեմ ֆորմատի մասին։ Միայն կարող ասել, որ, ամենայն հավանականությամբ, մասնակցելու եմ ընտրություններին»։ Նա նաև հավելեց, որ նման որոշման է հանգել և՛ վանաձորցիների՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքից, և՛ իր՝ քաղաքի և վանաձորցիների նկատմամբ վերաբերմունքից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում