Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

Ընդդիմությունը զբաղված է դիակապտությամբ, փորձում են կողոպտել ու խլել իշխանությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը:

– Ծանր օրերի շղթան կանգ չի առնում:

– Այո, կանգ չի առնում: Դժվար օրեր են մեր պետության և ժողովրդի համար, բայց չեմ կարծում, թե անհաղթահարելի:

– Դե երևի հիբրիդային պատերազմը հենց սա է, որի մեջ հիմա գտնվում ենք:

– Ես հիշում եմ մի 2 տարի առաջ, երբ հարցազրույցի ժամանակ ասացի, որ երկրում քաղաքացիական թաքնված պատերազմ է, չորս կողմից ինձ ասում էին, որ չափազանցնում եմ:

– Դեռ երբ ամեն ինչ առերևույթ խաղաղ էր, այո՞:

– Այո առերևույթ ամեն ինչ դեռ խաղաղ էր: Բայց գիտեք՝ մեր երկրի, պետության հոգեբանական անտուրաժի մեջ մի պահ կա, որ երբեք չի կարելի անտեսել, պետության մեջ գոյություն ունի փողիշխանություն: Ընդհանրապես փողը մինչև 17-18-րդ դարեր քաղաքականության մեջ մեծ դեր չուներ, 17-18-րդ դարերից սկսած՝ փողը սկսեց դառնալ քաղաքական կործանարար միավոր, եվրոպացիները դա հասկացան, և որպեսզի այդ կործանարարությունից խուսափեն, փողը պետությունից առանձնացրին:

– Այսինքն՝ այն, ինչ մեզ չհաջողվեց անել:

– Այո, մեզ չհաջողվեց, և ավելին՝ փողը դարձավ պետություն, պետական լծակ, պետական շատ խոշոր կողմնորոշիչ, և հիմա մենք ունենք մի պետություն, որն ունի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն (ինչքան էլ քննադատենք), և ունենք դրա դեմ կանգնած մի փողի իշխանություն: Ես հատուկ եմ օգտագործում իշխանություն բառը, որը ուժ է, զորություն է, մանավանդ մեզ նման իր զարգացումների դեռևս նախնական փուլում գտնվող պետություններում, անգամ Ռուսաստանում փողը իշխանություն է, և այսօր այս երկու իշխանությունները ելել են իրար դեմ, և Աստված տա, որ օրինական իշխանությունը, այսինքն՝ բուն իշխանությունը իր հաղթանակը տանի:

– Բայց սովորաբար նման դեպքերում փողի իշխանությունն է զորեղ գտնվում:

– Այստեղ պետական իշխանությունից խոհեմություն է պահանջվում, միտք է պահանջվում և իմաստնություն, որպեսզի օլիգարխիկ իշխանությանը ոչ թե հանի իր դեմ, այլ ծառայեցնի իր նպատակների համար, ընդհանրապես պետության մեջ ամեն ինչ կարող է օգտակար լինել, եթե իր ոլորտում է՝ այնպես, ինչպես բնակարանում, եթե խոհանոցը իր տեղում է, շատ օգտակար է, բայց եթե զուգարանակոնքը բերենք դնենք խոհանոցում կամ հյուրասենյակում, շատ զզվելի բան կստացվի։ Այ հիմա մեր իշխանությունները պետք է այնքան խոհեմություն ունենան, որ երկրում եղած փողը օգտագործեն ի նպաստ մեր պետության, այսինքն՝ ստեղծեն այն միջավայրը, որը դրան տանի:

– Մեծ հաշվով, մենք հետպատերազմյան օբյեկտիվ հոգեվիճակի մե՞ջ ենք, թե՞ այդ հոգեվիճակը արդեն վերածվել է քաղաքական աժիոտաժի՝ երբեմն հիվանդագին դրսևորումներով:

– Դուք ամենաարդիական հարցն եք տալիս: Մենք հոգեբանական փլուզման պահ ենք ապրում, մենք պարտվել ենք, ընդ որում՝ պարտվել ենք բարձր ամբիցիաների ոլորտներից, և բնականաբար, դա մեր մեջ դառնություն է առաջացրել և՛ ինքներս մեր հանդեպ, և՛ մեր պատմության հանդեպ, և՛ մանավանդ մեր պետության հանդեպ: Այսօր միտինգավորներին, որ ես տեսնում եմ, հասկանում եմ, որ նրանց մեջ կան նաև մարդիկ (և նրանք այդ հավաքված բազմության 50-60 տոկոսն են կազմում), որ օբյեկտիվորեն զայրացած են, հուսալքված են, և որպես էթնոս իրենց տեղը չեն գտնում աշխարհում և իրենց երկրում: Բայց այստեղ մի ուրիշ հարց կա, այսօրվա Հայաստանի Հանրապետության վիճակը, իշխանության և ընդդիմության վիճակն այնքան ամուր են կապված իրար, որ մեկի մասին խոսելիս, առանց մյուսի մասին դատողությունների յոլա չես գնա: Ուր է թե մենք ունենայինք մի այնպիսի ընդդիմություն, որի մեջ, իմիջիայլոց, լինեինք նաև ես և դուք, որ մեր պետության թերությունների մասին խոսեինք՝ մշակութային, պաթոսի, բարոյականության, հարաբերությունների և այլն:

– Այսինքն՝ լիներ որևէ մեկը, որ պարտության անիվը հետ պտտելու համարձակություն ունենար:

– Այո՛, բայց այսօր, ցավոք, մենք ունենք մի իշխանություն, որը պարտություն է կրել, այդպիսի բան պատմության մեջ շատ է լինում, և ունենք մի ընդդիմություն, որը զբաղված է քաղաքական դիակապտությամբ՝ տեսնելով, որ պետությունը դժվար վիճակի մեջ է և ծնկի է եկել: Հիշո՞ւմ եք՝ Գյումրիի երկրաշարժի ժամանակ հայտնվեցին այդ դիակապտությամբ զբաղվողները: Քաղաքական ընդդիմությունը այսօր զբաղված է դիակապտությամբ, և տեսնելով, որ պետությունը ընկել է, փորձում են օգտվել այդ իրավիճակից և խլել իշխանությունը: Պետության ընկած պահին ընդդիմությունը, ժողովուրդը պետք է կանգնած լինեն իր պետության կողքին:

– Մեր հանրությանը թունավորելու մեծ արշավ է իրականացվում:

– Այո՛, և նպատակը բավականին հեռու է գնում, և բացառված չէ, որ տեղական ծագում չունի: Ընդհանրապես մեր ընդդիմության մասին խոսելիս երկրորդ հարցը պետք է տալ՝ ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում մեր այսօրվա ընդդիմությունը, պետության ջրաղացին հաստատ օգուտ չի տալիս, իսկ ո՞ւմ է օգուտ տալիս, ո՞վ է դրդում, ո՞ւմ է ծառայում, ո՞ւմ պատվերն է կատարում, կամ Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած ո՞ւմ վերաբերմունքից է օգտվում:

– Բայց մյուս կողմից՝ տեղի է ունեցել մեծ ցնցում, իսկ մեծ ցնցումն առանց հետցնցումների չի լինում, ինչպե՞ս վարվել այդ դեպքում:

– Ճիշտ եք ասում, բայց հիմա ինչ-որ տեղի է ունենում այստեղ, հետցնցումներ չեն, դրանք փուլ եկած հոգեբանության բեկորները յուրացնելու, իրացնելու, իրենց սեփականը դարձնելու միտումներ են, դրանց մեջ ես պետական որևէ մտահոգություն չեմ տեսնում: Ես տեսնում եմ որոշ մարդկանց մեջ իրական զայրույթ, իրական ցասում, մեր մեջ էլ կա դա, բայց քաղաքացու կերպարը ոչ թե ցասումով ու զայրույթով է որոշարկվում, այլ դրանց ուղղվածությամբ, և դրանով է, որ ժողովուրդներն իրենց պարտություններից օգուտով են դուրս գալիս:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում