Tuesday, 19 03 2024
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Ցմահ պետք է ստանար. Սպանված ոստիկանների հարազատներին չի բավարարում «Սասնա ծռերի» դատավճիռը

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը։ Ըստ դատավճռի՝ «Սասնա ծռերի» անդամները մեղավոր ճանաչվեցին մեղսագրված բոլոր արարքներում՝ բացառությամբ ոստիկան Գագիկ Մկրտչյանի  սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի, որը արդարացվեց։ Իսկ գործը ուղարկվեց նոր քննության։ Բիլյանը, սակայն, մեղավոր ճանաչվեց զենք և զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պատանդ պահելու, գողության համար։ Հանցանքների համակցությամբ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարի 6 ամիս ժամկետով, դատարանը նշանակված պատժում հաշվակցեց Բիլյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակեց 4 տարի 11 ամիս։ Դատավորը նաև վերացրեց նրա նկատմամբ կալանավորումը և խափանման միջոց ընտրեց չհեռանալու մասին ստորագրությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելով դատարանի դահլիճից։

Պավել Մանուկյանը ազատազրկման դատապարտվեց 7 տարի 8 ամիս, իսկ Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս ժամկետով։ Նրանք ազատության մեջ կմնան՝ մինչև դատարանի կայացրած վճռի վերջնական ուժի մեջ մտնելը։

Առավելագույն պատիժը ստացավ Սմբատ Բարսեղյանը՝ դատապարտվելով 25 տարվա ազատազրկման։ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։ Խմբի մյուս  անդամ Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 7 տարի 6 ամիս, Էդուարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։ Նրանք ևս կմնան ազատության մեջ մինչև ուժի մեջ մտնի դատարանի վճիռը։

«Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ սպանված  ոստիկանների հարազատներին, սակայն, դատարանի այսօրվա վճիռը չի բավարարում։ Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ աբսուրդ է։ 4 տարի ձգված դատավարության վերջում պարզվում է, որ իր որդուն սպանողը Արմեն Բիլյանը չէ, հայտնի չէ, թե ով է, ու նորից գործը ուղարկում են նոր քննության:

«Սա խայտառակություն է։ Բա իրավապահ մարմինները ինչով էին զբաղված այս  4 տարի։ Իրենց գործը մարդասպանին հայտնաբերելն է։ Հիմա ոնց կլինի իմ վիճակը, ես ինֆարկտ եմ ստանում արդեն։ Իմ որդին գնա մտնի գերեզման, իսկ իրան սպանողը դատարանի դահլիճից ազատ արձակվի՞։ Իրենք մինչև այսօր ասում էին՝ Բիլյանն է, էդ ոնց ստացվեց, որ հիմա պարզվեց՝ Բիլյանը չէ։ Չգիտեմ, եթե հիմա ասում են՝ նա չի, ուրեմն պարտավոր են շատ արագ գտնել նրան, ով իրապես մեղավոր է իմ որդու սպանության համար։ Իսկ եթե չեն կարողանում մարդասպանին գտնել, ապա թող դուրս գան համակարգից։ Իմ որդու մարդասպանը պետք է ամեն գնով հայտնաբերվի ու դատապարտվի ցմահ»,- ասաց սպանված Գագիկ Մկրտչյանի մայրը:

Նա հավելեց. «Ինձ այս վիճակը չի բավարարում։ Իմ սիրտը արդեն ճաքում է էս անարդարությունից, էս անպատժելիությունից։ Մատների արանքով գործին նայել պետք չի։ Չորս տարի տարան-բերեցին, հարսիս վրա վիճակ չկա արդեն։ Ջահել աղջիկ, սաղ օրը դատարանի դռներում էր ու հիմա նման արդյունքով եկել է տուն։ 4 տարի տանջվելուց հետո չգիտի, իրեն չասեցին, թե ով է սպանել իր ամուսնուն։ Սա նորմալ չէ։ Նրանք բոլորը պետք է դատապարտվեն»,- ասաց տիկին Անահիտը։

Սպանված ոստիկաններից  Յուրի Տեփանոսյանի կինը՝ տիկին Արփինեն, ավելին էր ակնկալում դատարանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ակնկալում էր, որ երկու մարդ սպանած հանցագոծը գոնե ցմահ ազատազրկման պետք է դատապարտվեր, բայց դա չեղավ. «Ոնց կարող է մարդկային կորստի դեմ ինչ-որ բան բավարարել կամ չբավարարել։ Ցմահն էլ, 25 տարին էլ մարդկային կորստի դիմաց անբավարար են։ Իրենք թող Աստծու դատաստանին արժանանան, ուրիշ բան չեմ կարող ասել։ Բայց ավելին էի սպասում։ Աստված իրենց արժանի պատիժը կտա»,- ասաց Արփինեն՝ հավելելով, որ դատարանը պետք է մի քիչ ավելի խիստ լիներ, «Սասնա ծռերին» կալանավորեր հենց դատարանի դահլիճից ու տաներ կալանավայր: «Դա պետք է արվեր, որ մյուս անգամ ՀՀ-ում նման հանցագործություն չլիներ, մենք լինեինք վերջինը։ Իրենք այն տեսակ մարդ են, որ ամեն ինչի ընդունակ են։ Իրենք 4.5 տարի բոլոր դատական նիստերին ասել են՝ արել ենք, կանենք, լավ ենք արել և այլն, իսկ մենք զղջման մի խոսք էինք գոնե ակնկալում։ Հետևաբար նման մարդկանց պետք է մի քիչ խիստ մոտեցում լիներ։ Ամեն դեպքում ցավը մերն է, ու նրանց բանտում նստելուց մեր ցավը չի մեղմանում»,- ասաց Յուրի Տեփանոսյանի այրին։

Նա նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել դատավճռի բողոքարկման և այլնի հետ կապված: «Դա հետագայում կերևա։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,- եզրափակեց տիկին Արփինեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում