«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները իսկանդերի մասին ՌԴ-ում կունենա շատ վատ հետևանքներ»,- այս մասին Ազատության հրապարակում հավաքի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Քաղաքական գործիչը նշեց, որ իսկանդերի չպայթելու մասին Փաշինյանի հայտարարությունը ապտակ էր նաև ՌԴ-ին ու հստակ գործի շարունակությունն է, որ նա դեռ սկիզբ է դրել Խաչատուրովի վրա քրեկան գործ հարուցելով։
«Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեկան շինծու գործ հարուցեց՝ արհամարհելով ռուս դաշնակցին ՝ դրանով իսկ հարված հասցնելով Ռուսաստանի ռազմական ու քաղաքական հեղինակությանը, այսօր էլ երկրորդ հարվածն է հասցնում ռուսական Զինուժի վերաբերյալ»։