Նիկոլ Փաշինյանի ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Այդ գայթակղությունը, որ դեմները պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի և ղեկավարությունը փալասի պես կատարում է ուրիշների կամքը, դա միշտ պատերազմի գայթակղություն է առաջացնում։ Ինչու՞ 1994թ․-ից հետո մինչև 2016թ․-ը պատերազմ չտեսանք, որովհետև մենք հաղթեցինք պատերազմում, դիմացինը համոզված էր, որ մենք ուժեղ ենք։ 2016-ին փորձեց ու տեսավ, որ չի ստացվում։ Այսինքն միայն ուժի միջոցով կարելի է զսպել պատերազմը։ Նիկոլի մնալու ամեն օրը մեզ մոտեցնում է պատերազմի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։