Վրաստանում ներքաղաքական բավականին լարված իրավիճակ է: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիի հաստատումից ժամեր անց ոստիկանությունը գրոհեց խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ազգային միացյալ շարժման գրասենյակը՝ ձերբակալելով ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիային: Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան դիվանագետները արձագանքել են իրադարձություններին։ Մասնավորապես, Միացյալ Նահանգների դեսպանատան հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ «Վրաստանը հետքայլ կատարեց ժողովրդավարության ամրապնդման գործում»։ Ի՞նչ իրավիճակ է այժմ տիրում երկրում, կկարողանա՞ Իրակլի Ղարիբաշվիլին կարգավորել քաղաքական ճգնաժամը, տեղի ունեցողը պետք է դիտարկել միայն ներվրաստանյա՞ն իրադարձությունների համատեքստում, թե՞ կան նաև արտաքին ինչ-ինչ գործոններ: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ: