Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ներքաղաքական ռետինը ձգվում է. առաջին լուրջ ահազանգը

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի հանդեպ բռնությունը, որ կատարեցին արմատական ընդդիմության երթի մասնակիցները, ըստ էության դրսևորում է Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը մի կողմից՝ զգալի խորությամբ, մի կողմից՝ վտանգավոր գեներացիայի կամ ավելի խորանալու սպառնալից ներուժով:

https://www.tiv1.am/wp-content/uploads/2021/02/azatutyun.jpg

Ակնհայտ է, որ ներքաղաքական իրավիճակը զարգանում է ձգվող ռետինի տրամաբանությամբ, երբ ակնառու է, որ ձգվելու ռեսուրսն անսպառ չէ, և այն որևէ պահից որևէ տեղում կտրվելու է անխուսափելիորեն, եթե շարունակի ձգվել: Ընդ որում, ակնառու է, որ այդ իրավիճակը առավելապես գեներացնում է արմատական ընդդիմությունը՝ մի շարք հաշվարկներով, թելադրելով նյարդերի և հոգեբանության պայքար: Ումը տեղի կտա առաջինը՝ իշխանությանը, թե ընդդիմությանը, ով կգործի առաջին լուրջ կամ վճռորոշ սխալը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 23-ի հարցազրույցը վկայեց, որ նա փորձում է այդ նյարդային պայքարում պահել հավասարակշռությունն ու զսպվածությունը: Մյուս կողմից, սակայն, հանրությունն այստեղ ունենում է տարբեր ընկալումներ, և կան շերտեր, որոնք այդ վարքագիծը դիտարկում են կա՛մ թուլության նշան, կա՛մ իրավիճակին չտիրապետելու:

Անկասկած է, որ արմատական ընդդիմության հաշվարկային ուղղություններից մեկը նաև դա է, այդ միջոցով իշխանության վրա ճնշումն ավելացնելն ու ըստ այդմ՝ սխալի մղելը: Ակնառու է, որ արտահերթ ընտրության հանրային պահանջի բացակայության մասին հայտնի հայտարարությամբ էլ իշխանությունն էր ընդդիմությանը ավելի խորը մղում փողոց՝ հաշվարկելով, որ մղում է սխալի: Ով կանի առաջին սխալը: Խոսքն այս դեպքում քաղաքական դերակատարների մասին է:

Բայց ամբողջ հարցն այն է նաև, որ մինչ այդ մակարդակում ընթանում է նյարդային պայքար, ավելի ցածր հարթություններում այդ նյարդերը փաստորեն տեղի են տալիս, ինչի դրսևորումն էր հարձակումը «Ազատության» նկարահանող խմբի վրա, որը պարզապես կատարում էր իր աշխատանքն ու ընդամենը լուսաբանում արմատական ընդդիմության երթը: Կա՞ որևէ երաշխիք, որ հաջորդիվ չեն լինի այդօրինակ բռնկումներ և միջադեպեր ոչ միայն այլ լրատվամիջոցների նկատմամբ, այլև ընդհանրապես նաև քաղաքական ուժերի տարբեր համակիրների միջև:

Համենայնդեպս, ագրեսիվ հռետորաբանությունը, որի վրա խաղադրույք է կատարել արմատական ընդդիմությունը, ուղղակի առարկայացրել է այդ սպառնալիքը կամ ռիսկը: Ընդ որում, ակնառու է մի բան, որ դա սպառնալիք չէ հանրային այս կամ այն խմբին կամ շերտին, դա սպառնալիք է Հայաստանին ու Արցախին, հայկական պետականությանը, որովհետև այդ մեթոդաբանությամբ քաղաքական հաստատուն և երկարաժամկետ հաջողությունը բացառվում է որևէ ուժի պարագայում: Այդ մեթոդաբանության որևէ արդյունքի անգամ պետք է հաջորդի կա՛մ պատասխան, կա՛մ հակադիր որևէ ագրեսիա, կա՛մ պետք է հաջորդի տոտալ և աննախադեպ ամբողջատիրական ճնշում հանրային-քաղաքական միջավայրի հանդեպ:

Այս դեպքում շատ բարդ է ասել, թե հատկապես որ տարբերակն է ավելի վնաս պատճառելու հայկական պետականության ինքնիշխանությանն ու անվտանգությանը:

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում