Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 11749-ով՝ հասնելով մինչեւ 4.200.902-ի: Փետրվարի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Արդեն երկրորդ օրն անընդմեջ երկրում հայտնաբերում են 12 հազարից պակաս վարակվածներ: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0.3 տոկոս:
Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 383-ով՝ մեկ օր առաջվա 417-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 84430 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) կազմել է 2.01 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից:
Կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 12218-ով՝ հասնելով մինչեւ 3.751.562-ի: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 89.3 տոկոսը: Ներկայումս Ռուսասատանում հիվանդ է 364.910 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: