Thursday, 18 04 2024
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է

Այս իշխանությունը կրակող չէ, բայց այդ փաստը չպետք է թևեր տա ներկա ընդդիմությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

Պարոն Պետրոսյան, ընդդիմությունը շարունակում է պահանջել իշխանության հրաժարականը, և օրեցօր ավելի կոշտ շեշտադրումներ են արվում։ Փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»։ Դուք վտանգներ տեսնո՞ւմ եք նման հայտարարությունների և առհասարակ ստեղծված իրավիճակում։

– Ես մտածում էի, որ իրենք գոնե հետևություն կանեին այն ժամանակվա եղածից, բայց չէ։ Հետևաբար՝ այն մարտավարությամբ, որ իրենք սկսել են, դա իրենց ոչ մի արդյունք չի տա։

Ժողովրդի մեջ ցանկություն, պահանջ չկա։ Ես միշտ ընդդիմադիր եմ եղել, մենք միշտ պայքարել ենք, և այդ ժամանակ ժողովրդի աչքերում պայքար, պահանջ կար, որը չես կարող հիմա ասել։ Իսկ հիմա կարող ես գնալ հանրահավաքի ու հասկանալ՝ մարդը իր կամքո՞վ է եկել, թե՞ ոչ։ Բնական է, որ Ծառուկյանը 10 հազարից ավելի աշխատող ունի և կարող է հրապարակ լցնել, բայց այլ հարց է՝ եկողների աչքերում պահանջ կա՞, թե՞ ոչ։ Հետևաբար՝ նման կերպ հեղափոխություն չեն անում։ Միակ ու ամենաճիշտ տարբերակը արտահերթ ընտրություններն էին, ու դեռ ամեն ինչ վերջացած չէ։ Ես իշխանությանը կոչ կանեմ այս վիճակը լիցքաթափելու համար գնալ արտահերթ ընտրությունների։

Բայց այդ ընդդիմությունը, բացառապես մի քանի կուսակցության, մերժում են արտահերթ ընտրությունների պահանջը։ Իրենց արտահերթ ընտրություններ պետք չեն, իրենք ասում են «կայծակնային արագությամբ ապստամբենք և վերցնեն իշխանությունը»։

– Մենք 20 տարի՝ մինչև հեղափոխությունը, ունեցել ենք զավթած իշխանություն։ 20 տարի մեր երկրի իշխանությունը զավթված է եղել ու հիմա էլ խոսում են զավթելուց, որը բնական է, քանի որ հրապարակում նույն ուժերն են։ Նրանք միշտ զավթելով են իշխանություն պահել և հիմա էլ ուզում են նույնն անել։ Բայց այդպես չի լինելու։ Ժողովուրդը առաջվանը չէ։ Ժողովուրդը 2018 թվականին իր ձեռքով իշխանություն է ձևավորվել ժողովրդավարական ճանապարհով և այդ ժողովուրդը կյանքում այդ իշխանությունը չի թողնի արկածախնդիրներին։ Այսօր ով փորձում է զավթել իշխանությունը, պետք է զավթի ժողովրդի ձեռքից, բայց ժողովուրդը դա թույլ չի տա։ Թող գան, նորմալ ընտրություններով փորձեն իրենց շանսը։

Իսկ այդ հայտարարությունների մեջ ես ոչ մի վտանգ չեմ տեսնում։ Անողը երբեք դրա մասին չի հայտարարում։

Վազգեն Մանուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այդ կոչի հետ կապված։

– Այո՛, իմ ասածը չի վերաբերում նրան, որ պետք է ամենաթողություն լինի։ Օրենք կա, ու բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն ու հավասար պատասխանատու լինեն։ Եթե կռված տղային նման մի հայտարարության համար ձերբակալեցին ու կալանավորեցին, ապա Վազգեն Մանուկյանն էլ պետք է պատասխան տա իր ասածների համար։ Ես ուղղակի մի բան գիտեմ, որ ժողովուրդը նման կոչերի հետևից երբեք չի գնում։ Ընդդիմությունը լավ կանի՝ փոխի իր մարտավարությունը։ Եվ հետո, քանի նրանց շարժերում կան նախկին իշխանության ներկայացուցիչներ, նրանց հետ կոալիցիա կազմած ուժեր, նրանք, ովքեր երկիրը հասցրին էս օրին, հավատացեք, որ այդ ուժի հանդեպ հավատ չի լինի։ Նույնիսկ նրանց մոտ, ովքեր այսօր չեն ցանկանում օրվա իշխանություններին։ Ժողովուրդը այդ ուժի կողքին չի կանգնի։

Պարոն Պետրոսյան, ընդդիմությունը շահարկում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որտեղ վերջինս ասել էր, որ եթե ընդդիմությունը մտնի կառավարական շենքեր, ապա պետք է պատրաստ լինի, որ իրենց վրա կարող են կրակել։ Ասում են՝ այս իշխանությունը պատրաստ է կրակել իր ժողովրդի վրա։

– Անդրանիկ Քոչարյանի ասածը չպետք է ուղիղ իմաստով հասկանալ։ Բնական է նաև, որ ընդդիմությունը պետք է շահարկի նման հայտարարությունները։ Դրանք բառեր են, որից իրենք պետք է կառչեն, շահարկեն։ Կրակելն էլ հարաբերական է։ Մենք 96 թվականին տեսանք, որ առաջին իշխանությունը չկրակեց նման գործողությունների ժամանակ, տեսանք նաև 2018 թվականից հետո, որ նման որևէ գործողության ժամանակ այս իշխանությունը չկրակեց։ 96 թվականին էլ ԱԺ փոխխոսնակի գլուխը ջարդեցին, 2020-ին էլ մահափորձ արեցին ԱԺ նախագահի նկատմամբ։ Այնպես որ, այս իշխանությունը կրակող չի, որը ողջունելի է։ Պարզապես սա չպետք է ընդդիմությանը թևեր տա։ Նրանք էլ իմանան, որ իրենց վրա չեն կրակի ու մտքներով անցածը անեն։ Ես կուզեի իրապես իրական ընդդիմության պայքար տեսնել, առողջ գործողություններ, ծրագրեր։ Ժողովուրդը այսօր դրա կարիքը ունի։ Բայց այսօր չկա մի քաղաքական թիմ, ուժ, որը գա ու կոնկրետ ծրագիր առաջարկի, ասի՝ ես գալիս եմ սա անեմ, նա անեմ, գալիս եմ Արցախի կորցված տարածքները հետ բերեմ, ինչ ճանապարհով և այլն։ Թե չէ այն, ինչ կա, իշխանությունը նորմալ անում է։ Եթե ընդդիմությունը գալիս է առաջ տանելու նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունը, ապա Նիկոլ Փաշինյանը դա լավ էլ անում է։ Ուրիշ բան է, որ գան ու ծրագիր առաջարկեն ժողովրդին։

Ընդդիմությունը անցել է հեղափոխական մեթոդներին, անհնազանդության գործողություններ են անում ամեն օր։ Նման մեթոդնե՞րն էլ արդյունք չեն տա։

– Ընդդիմության խնդիրը չպետք է լինի իր ամբողջ ռեսուրսները և միջոցները օգտագործել իշխանության ծրագրերը վիժեցնելը։ Բայց այսօր դասական պայքար չի գնում, և այս գզվզոցից միայն մեր պետությունն է տուժում։ Իսկ մենք պետք է հասկանանք, որ պատերազմից հետո մենք խնդիրներ ունենք, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Եթե չենք աջակցում իշխանությանը, ապա պետք է թողնել, որ իշխանությունը աշխատի։ Խոչընդոտելուց, հանուն իշխանության գալու այս պայքարից միայն մեր երկիրն է տուժում։ Այս քայլերից ոչ մի լավ բան չի ստացվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում