Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Կողմ եմ ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը, իսկ ռուսերենը պետք է պետական լեզվի կարգավիճակ ունենա նաև Հայաստանում. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն գեներալ, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնման հարցում, առավել հավանական է՝ երկրի արևելյան հատվածում։ Որպես բազայի հիմնադիր՝ ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Կասեմ հետևյալը՝ վերջապես հասունացան։ Ես այդ բազան հիմնադրել եմ ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովի հետ, ով իմ ենթական էր Աֆղանստանում, և արել եմ դա այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թույլտվությամբ։ Ու այս առումով պետք է արժանին մատուցվի նաև Տեր-Պետրոսյանին։ Այս տարածաշրջանում մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է, ու  իմ  խիղճը հանգիստ է, որ ես այդ բազան հիմնադրեցի իմ հայրենիքի պաշտպանության համար։ Հայաստանը գտնվում է ագրեսիվ պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանությամբ, ու այդ բազան խիստ անհրաժեշտ է  Հայաստանի համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը իր գործողությունները ամենօրյա, նույնիսկ ամենժամյա կտրվածքով պետք է կոորդինացնի  ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Պետք է շատ սերտ համագործակցություն լինի, որպեսզի ապահովվի Հայաստանի անվտանգությունը։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի։ Երկուսն էլ Խորհրդային Միության հետևորդներ են։ Հիմա եթե այդ բազան ընդլայնվում է, շատ ճիշտ որոշում է, ես ամբողջությամբ աջակցում եմ այդ որոշմանը։ Ես իմ բոլոր հարցազրույցներում ասում եմ՝ առանց Ռուսաստանի Հայաստանը կզոհվի, որովհետև Հայաստանը ամբողջությամբ շրջապատված է ահաբեկչական, ցեղասպան  պետություններով։ Բացառություն է իհարկե Վրաստանը, բայց Վրաստանն էլ նրանց հետ միասին պատերազմի ընթացքում տրանսպորտային բլոկադա արեց։ Ուստի Հայաստանը առանց դաշնակցի ապրել չի կարող, իսկ ամենաիրական դաշնակիցը Ռուսաստանն է։ Ընդ որում՝ դավաճանել այդ դաշնակցին, խոսել այդ դաշնակցի դեմ՝ հանցագործություն է։ Այդ մարդիկ ուզում են հայ ժողովրդի ոչնչացումը։ Հայ ժողովուրդը թուրքական աշխարհի կոկորդին մնացած ոսկոր է, որն ուզում է հայերին դուրս վռնդել այս տարածաշրջանից։ Հարյուր տարի է՝ այդ քաղաքականությունն են վարում։ Ես պնդում եմ՝ բազան շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության ապահովման հարցում։

– Կարծում եք՝ Ռուսաստանն  այս պատերազմի ընթացքում կատարե՞ց իր դաշնակցային պարտավորությունները։

– Ռուսաստանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ պատերազմը կանգնեցվեց։ Ղարաբաղի վրա հարձակվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի Զինված ուժերը, նաև մի քանի հազար ծայրահեղ իսլամիստներ, որոնք Թուրքիայի շնորհիվ Սիրիայից բերվեցին այստեղ։ Փառք մեր Ղարաբաղի Զինված ուժերին, որ 44 օր դիմակայեցին այդ ագրեսիային։ Հիմա Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Կարսում։ Ձեր կարծիքով՝ ո՞ւմ դեմ են այդ զորավարժությունները, իհարկե՝ Հայաստանի։  Եթե Հայաստանում չլիներ ռուսական ռազմաբազան, ապա 20 րոպե անց այդ երկու պետությունների Զինված ուժերը կլինեին Հյուսիսային պողոտայում։ Հայաստանի վրա որևէ հարձակում հարձակում է Ռուսաստանի վրա։

Ուստի բազան պետք է ընդլայնվի, ամրապնդվի  ամենաբարձր մակարդակով։ Որոշ  նախարարությունների  պաշտոնյաների պարզապես պետք է վռնդել Հայաստանից։ Նրանց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ թշնամանք է նաև հայերի նկատմամբ։ Ով ձեռք է բարձրացնում Հայաստանի հիմնական դաշնակցի վրա, հայ ժողովրդի թշնամին է։ Այն, որ ՀՀ պաշտպանության նախարարը հիմա ասում է, որ բազան պետք է ընդլայնվի՝ միանշանակ դրական է։ Հայ ու ռուս ժողովուրդների բարեկամությունը պետք է ամրապնդվի։

– Պարոն գեներալ, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը։ Կարծում եք՝ ճի՞շտ որոշում է։

– Միանշանակ։ Նույնը խորհուրդ կտայի նաև Հայաստանին։ Մենք պետք է ռուսերենն իմանանք ամենաբարձր մակարդակով։ Մեր բոլոր գործողությունները կապված են ռուսաց լեզվի հետ։ Ես վերջերս՝ նախքան պատերազմը, Ղարաբաղի դիրքերում էի, Մարտակերտում, խոսում էի հրամանատարներից մեկի հետ, ասում էի՝ այստեղ սա պետք է անեք, նա անեք։ Բայց նա ոչինչ չհասկացավ։ Ինձ ասում են՝ նա ռուսերեն չի հասկանում, ես զարմացած էի։ Հարցնում եմ՝ ո՞ր հաստատությունն եք ավարտել, ասում է՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Երբ ես  հիմնադրում էի Զինված ուժերը, հիմնադրում էի նաև այդ ինստիտուտը, այն բազմապրոֆիլ էր։ Ռազմական ամբողջ գիտությունը ռուսաց լեզվով էր, հայերը չունեին ռազմական գիտություն, հիմա էլ չունեն։ Այդ ամենը հիմնված է  ռուսական, սովետական ռազմական գիտության վրա։ Իսկ իրենք այդ ամենը թարգմանում են հայերեն։ Ես դեմ չեմ հայոց լեզվին, կարող եք խոսել տանը կամ որտեղ ուզում եք։ Բայց երբ հարցը վերաբերում է ռազմական գործողություններին, դա անհնար է։ Հիմա էլ Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերն են։

Լավ է, որ ղարաբաղցիները կարողանում են շատ լավ խոսել ռուսերեն, ու որևէ խնդիր չի առաջանա։ Իսկ ահա Հայաստանում  շատերը մեծամիտ են դարձել, ռուսերեն չեն խոսում, անգլերեն են խոսում։ Կարող եք նույնիսկ չինարեն խոսել, բայց պարտավոր եք  իմանալ ռուսաց լեզուն։ Ռազմական տերմինները չպետք է թարգմանվեն հայերեն։  Վերցնում  են «Тыл» բառը թարգմանում հայերեն՝ թիկունք։ Չի կարելի նման բան անել, ես ասում եմ՝ թիկունքը մեջքն է, մի թարգմանեք։ Այդ պատճառով էլ մեր զինվորը դիրքերում կոշիկ չուներ, ծնողներն էին գնում։ Ամեն ինչ թարգմանել են հայերեն։ Ես ասում եմ՝ տերմինները ռուսերեն պետք է լինեն, որ հասկանաք՝ այդ մարդիկ ինչի համար են պատասխանատու։ Դրա համար էլ այնտեղ ամեն ինչ գողանում էին, զինվորն էլ վատ էր սնվում։ Այն դեպքում, երբ զինվորը պետք է լավ հագնվի ու լավ ուտի, որպեսզի երկու տարի անց՝ զորացրվելուց հետո, ամուսնանա ու երեխաներ ունենա։ Չնայած այս ամենին՝ մեր երիտասարդները շատ հայրենասեր են ու արել են ամեն հնարավոր բան։ Լավ կլինի, որ Հայաստանում ևս Արցախի նման ռուսաց լեզուն կարգավիճակ ստանա։

Եզրափակելով ասեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարը հայրենասեր որոշում է  կայացրել, ու ես այն ամբողջությամբ պաշտպանում եմ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում