Իրանում հակակառավարական ցույցեր են սկսվել: Ցուցարարները դուրս են եկել Սերավան քաղաքի փողոցներ: Նրանք վանկարկում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ լեգիտիմ ռեժիմ է: Այս մասին Twiitter-ում հայտնում է աշխարհիկ Իրանի կողմնակից քաղաքական գործիչ Ռեզա Փահվալին:
NUFDI- ի կազմակերպության քաղաքականության գծով տնօրեն Քեմերոն Հանսարինիան գրում է, որ բողոքների պատճառը բնակչության ահավոր աղքատությունն է: NUFDI-ն իրանական ծագմամբ ամերիկացիների անկուսակցական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը Իրանում ազատության շարժման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ է զբաղվում:
«Սարսափելի աղքատության, դաժան բռնաճնշումների և իրենց արժանապատվության նկատմամբ անընդհատ ոտնձգությունների բախվող իրանցիները Սերավան քաղաքում ապստամբում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Նրանք ներթափանցել են պետական գերատեսչություններ, իշխանություններն անջատել են ինտերնետը», – գրել է Հանսարինիան Twitter- ում:
As #IranProtests continue today in #Saravan, the people of #Iran are saying, with one voice, that the Islamic Republic is an illegitimate regime. History has proven that appeasement has only ever emboldened dictators. Repeating that failed policy would betray the Iranian people. pic.twitter.com/tLgcqPHuaS
— Reza Pahlavi (@PahlaviReza) February 23, 2021
Facing dire poverty, violent repression, and constant violations of their dignity Iranians in the city of #Saravan have rebelled against the Islamic Republic.
They have entered government offices and the regime has shut off the Internet.#سراوان #سراوان_تنها_نیست #IranProtests pic.twitter.com/ES1ayBisuv
— Cameron Khansarinia (@khansarinia) February 23, 2021