ԱՄՆ-ը ծայրաստիճան մտահոգված է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավարի՝ Նիկա Մելիայի ձերբակալությամբ: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանում ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի և այլ ընդդիմադիր գործիչների ձերբակալությամբ», – ասել է Փրայսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան, գործողության ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել:
Դրանից հետո Թբիլիսիում սկսվեց բողոքի ակցիա`ի պաշտպանություն ձերբակալված Մելիայի: