Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարությունների և ոտնձգությունների գործով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով գործին մոտ կանգնած աղբյուրներին: Նշվում է, որ մեղադրանքն առաջադրվել է դեռ դեկտեմբերի 16-ին:
Ոտնձգություններն ու բռնաբարությունները, իբր, տեղի են ունեցել 2018թ.-ին: Որպես տուժող հանդես է գալիս մի դերասանուհի, որի անունը չի բացահայտվում:
Այս գործով հետաքննությունը փակվել էր 2019թ.-ին, սակայն օգոստոսին այն վերաբացվել է: Դերասանը հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները: