Saturday, 27 02 2021
Ոչ մի թթու խոսք Ռոբերտ Քոչարյանի հասցեին․ Արոնյանի որոշման քաղաքական հետագիծը․․․
Նեմցովի դուստրը հայտարարել է հոր սպանության վերաբերյալ շուտով սպասվող նոր մանրամասների մասին
Բանակի ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներին անթույլատրելի է. պետք է հստակ գնահատական տալ ԳՇ-ի հակասահմանադրական քայլերին
Opel մակնիշի ավտոմեքենան Արարատի հիվանդանոցի մոտ շրջվել է. կա 4 վիրավոր
Խորհրդարանը բացարձակ անգործության է մատնված․ Սաքունց
13:03
Բայդենը դիմել է Իրանին՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիային ավիահարված հասցնելուց հետո
Բարձրաձայն լռություն. Իսրայելը և պատերազմը Լեռնային Ղարաբաղում. РСМД (Ռուսաստան)
12:50
Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից
Վստահ եմ՝ նախագահը չի ստորագրի․ Աշոտ Մինասյան
ԳՇ հայտարարությունը հակասահմանադրական է, ավելի շիկացրեց քաղաքական մթնոլորտը
«Ժառանգություն»-ը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
Ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին զանգվածային ոճրագործություններ․ ԱԳՆ
Ադրբեջանը շարունակում է փնտրել հայերի ցավոտ կետերը և սեղմել դրանք․ Իսկանդարյան
12:20
Գերեվարված անձանց թիվը շատ է. ՄԻՊ
Ռուսաստանը կրճատել է նավթի արդյունահանումը՝ չնայած ՕՊԵԿ+ -ի հետ պայմանավորվածություններին
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձին առնչվող հարցեր
11:53
Հայտնի են դարձել համավարակի ընթացքում ռուս աստղերի հոնորարները
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. կուտակված բեռնատարների թիվը 480 է
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել է 144 քաղաքացի
3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ․ համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի. Վարդան Արամյան
ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»
Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա զոհ
Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը անդրադարձել է իր մասին տարածվող սուտ լուրերին
Մտահոգիչ է՝ արդեն քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ
Հայաստանը անդունդի եզրին է. Արամ Ա կաթողիկոս
Նախօրեի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր, շնորհակալություն. Փաշինյան
Բանակի հարցում «կամ-կամ»-ի տարբերակով չպետք է շարժվենք
10:22
Լրագրող Խաշոգջիի հարսնացուն արձագանքել է նրա սպանության մասին ԱՄՆ հետախուզության զեկույցին

Գերիների անհապաղ վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների որոշման գործընթացի պատճառով:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ոչ միայն չի դադարել, այլ նաեւ նոր զարգացումներ է ստացել Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։

Հանդիպման ընթացքում պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունն ու մասնավորապես՝ ընդգծել է համատեղ աշխատանքը մարդու իրավունքների երկխոսության ու մի շարք այլ ծրագրերի ֆորմատով: Պաշտպանը վերահաստատել է համատեղ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է ԵՄ աջակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում:

ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում եւ պաշտպանի հետ համագործակցության կարեւորությունը:

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի նոր ուղղություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});