Բրիտանացի արիստոկրատ, Սթրաթմորի և Քինգհորնի կոմս Սայմոն Բոուզ-Լայոնը, որը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի զարմիկն է, 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարության փորձի համար, հաղորդում է Sky News-ը:
34-ամյա Բոուզ-Լայոնն իրեն մեղավոր է ճանաչել Շոտլանդիայում գտնվող իր տոհմական ամրոցում հյուրընկալված կնոջ վրա հարձակման մեջ:
Անցած տարվա փետրվարին նա գիշերը ներխուժել էր հյուրի սենյակ, պատռել նրա գիշերազգեստը՝ չնայած կնոջ դիմադրության փորձերին:
Կնոջը հաջողվել էր վտարել նրան սենյակից և օգնություն խնդրել իր ծանոթներից, որոնք նույնպես հյուր էին ամրոցում:
Դատավարության ընթացքում կոմսը ներողություն է խնդրել կնոջից: Նա իր արարքը բացատրել է խիստ հարբած լինելու հանգամանքով: