Իսպանիայում իրավապահները երկրի հյուսիս-արևմտյան ափերին նավ են գտել, որում երեք տոննա կոկաին է եղել: Հանցանշանները թաքցնելու համար հանցագործները խորտակել են նավը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պալաուի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավը նկատել են Գալիցիայի ափերի մոտ: Նավը խորտակվել է գրեթե երկու ժամում:
«Գործողության ընթացքում բերման են ենթարկվել անձնակազմի ինը անդամները, որոնք անցք են բացել նավի վրա՝ նախքան Ազգային ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների կողմից դրա գրոհը»,- հաղորդել են ոստիկանները:
Նշվում է, որ իրավապահներն, այնուամենայնիվ, ջրից հանել են թմրանյութերը և ձերբակալել են հանցագործներին: Պարզվել է, որ թմրավաճառները Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիներ են: