«Ցավոք սրտի, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությա մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հստակ պարտավորության մասին, «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:
Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված՝ ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են-ռազմագերի չեն, այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների, այլ նաև գերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին է»,-այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում այդ հարցին լուծում տալու համար: