Ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկանոր Մելիայի կալանքի, և իրավիճակը սրվել է. ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքին հարող տարածքում:
Իրավապահները դեռ չեն արձագանքել ընդդիմության կողմից վրաններ տեղադրելուն:
«Մենք այստեղ վրաններ կտեղադրենք, և բողոքողների թիվը կավելանա: Վրաններ տեղադրելը խորհրդանշական գործողություն է: Մեզ համար կարևոր է վճռականություն ցուցաբերելը», – ասել է կուսակցության առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն: