Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Գարնան վերջում հաշվետվություն կներկայացվի հիմնադրամի միջոցներով կառավարության կատարած ծախսերի վերաբերյալ

«Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի նպատակը հայրենիքին սատարելն էր, այն կազմակերպվեց ֆորսմաժորային իրավիճակում, և համայն հայության կողմից այդ դրամահավաքի շրջանակներում հավաքագրված գումարները ծախսվել և ծախսվում են նախատեսված նպատակների համար: Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Արցախում բազմաթիվ խնդիրներ կան այսօր, առաջինը բնակարանաշինության խնդիրն է. Արցախում մոտ 7-8 հազար ընտանիք տուն չունի, և այդ խնդրի լուծումը հրատապ է: Իհարկե Արցախում նորոգվում են բազմաբնակարան շենքեր և տներ՝ մարդկանց ժամանակավոր տեղավորելու համար, մինչև որ այդ հարցը հիմնական լուծում կստանա: Երկրորդ խնդիրը ենթակառուցվածքների խնդիրն է: Հետպատերազմյան Արցախում առկա են նաև ճանապարհների, ջրի և այլ խնդիրներ: Հիմնադրամի առաջնահերթ ծրագրերից է Արցախին տարբեր տեսակի հումանիտար օգնություն տրամադրելը:

Հիմնադրամը ամբողջովին ստանձնել է նաև արցախյան երկրորդ պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողների պրոթեզավորման ծախսերը. համագործակցում ենք «Հայրենիքի պաշտպան» կենտրոնի և սոցապ նախարարության հետ»,- նշեց Արշամյանը:

Նա նաև տեղեկացրեց, որնխատեսվում է հիմնադամի հոգաբարձուների առցանց նիստ, որտեղ կքննարկվեն հիմնադրամի աշխատանքների հետագա ուղղությունները, այսինքն՝ թե ինչ ուղղություններով պետք է ծախսվեն հավաքագրված գումարները:

Արշամյանի հավաստմամբ՝ առաջիկայում՝ գարնան վերջին, հաշվետվություն կներկյացվի հիմնադրամի միջոցներով կառավարության կատարած ծախսերի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում