Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ջհանգիրյանի դեմ արշավը ԲԴԽ նախագահի նախաձեռնությունն է

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, որի քվեարկության արդյունքում վերջերս Գագիկ Ջհանգիրյանը ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, որևէ խնդիր, անհանգստության պատճառ չի տեսնում Ջհանգիրյանի նկատմամբ սկսված գործընթացներում։

«Եթե մենք կասկածներ ունենայինք, որ  այդ առումով օրենքի խախտում կա, ապա մենք ոչ կառաջադրեինք պարոն Ջհանգիրյանի թեկնածությունը, ոչ էլ, բնականաբար, կընտրեինք նրան ԲԴԽ անդամի պաշտոնում։ Այդտեղ օրենքի որևէ խախտում չենք տեսնում։ Գագիկ Ջհանգիրյանը առաջադրվել է մեր խմբակցության կողմից և ընտրվել է օրենքի շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որպեսզի վերջինս հայտարարությամբ դադարեցնի ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ընտրված Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները 65 տարին լրացած լինելու հիմքով։ Դատավորի պնդմամբ՝ օրենքը թույլ չի տալիս, որ 65 տարին լրացած անձը ընտրվի ԲԴԽ անդամ։

Ջուլհակյանի համար զարմանալի  և տարակուսելի է, որ դատավորները և մարդիկ, որոնք իրենց համարում են լավ իրավաբաններ, փորձում են կասկածի տակ առնել Ջհանգիրյանի ընտրության գործընթացը և մեկնաբանել օրենքը այնպես, ինչպես հնարավոր չէ մեկնաբանել։ «Ես այստեղ բացարձակ որևէ իրավական խնդիր, վեճ չեմ տեսնում, քանի որ օրենքը շատ հստակ է սահմանում այն բոլոր պահանջները ու սահմանափակումները, որոնք որ կան ԲԴԽ անդամի նկատմամբ։ Ակնհայտ է, որ 65 տարեկանի շեմը վերաբերում է  դատավոր անդամին։ Իրավաբան գիտնականին այդ սահմանափակումը  չի վերաբերում պարզապես։ Հետևաբար ոչ մի իրավական վեճ չկա, բայց նաև պետք է շեշտադրեմ այն հանգամանքը, որ մենք արդեն ունեցել ենք 65 տարին լրացած ԲԴԽ իրավաբան գիտնական անդամ, ավելին՝ այդ անձը եղել է ԲԴԽ նախագահ, բայց կարծես թե այդ ժամանակ նման աժիոտաժ այդ կապակցությամբ չի  եղել։ Գագիկ Հարությունյանը 70 տարեկան էր, երբ ԲԴԽ անդամ, ապա նախագահ դարձավ»,- ասաց Ջուլհակյանը։

Իշխանական պատգամավորը դեմ է դավադրությունների տեսությունների մեջ մտնելուն, բայց, վերջինիս խոսքով, Ջհանգիրյանի դեմ սկսված այս գործընթացից հետո իրեն այլ բան չի մնում, քան մտածել, որ այստեղ գուցե գործ ունենք Ջհանգիրյանի նկատմամբ դատական համակարգի դիմադրության հետ։

Ջուլհակյանը մտավախություն չունի, որ ԲԴԽ-ով, ապա նաև դատարանով  հնարավոր կլինի Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնել: «Մտավախություն չունեմ այն պատճառով, որ չեմ կարծում, թե իրեն հարգող որևէ իրավաբան, դատավոր կարող է նման հանգուցալուծում տալ այդ հարցին։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,- եզրափակեց պատգամավորը։

Փաստաբան Լուսինե Հակոբյանի խոսքով Ջհանգիրյանի դեմ դիմած դատավոր Կարինե Պետրոսյանը մի դատավոր է, որը իրավաբանության հետ ոչ մի կապ չունի.«Կարինե Պետրոսյանը մի դատավոր է, որը բավարարել է զրպարտության և վիրավորանքի գործով երբևէ լրատվամիջոցների դեմ ներկայացված ամենամեծ գումարային պահանջով հայցը հայտնի երեք օլիգարխների հայցադիմումի հիման վրա: Եվ դա արել է բացարձակապես անտեսելով այդ կապակցությամբ ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված կայուն դատական պրակտիկան: Կարինե Պետրոսյանը մի դատավոր է, որը իրավաբանության հետ որևէ կապ չունի, էլ ուր մնաց նման բարդ գործընթացներ հարուցի: Փոխարենը` կարող եմ ասել, որ մի քանի անգամ Կարինե Պետրոսյանին տեսել եմ Ռուբեն Վարդազարյանի հետ երևանյան սրճարաններից մեկում սրճելիս, այդ թվում` բոլորովին վերջերս: Այս իրողության ու նաև Գագիկ Զհանգիրյանի ընտրության հետ կապված Ռուբեն Վարդազարյանի անհանգստության հաշվառմամբ` կարելի պնդել, որ սա ևս Ռուբեն Վարդազարյանի նախաձեռնությունն է և հուսով եմ, որ սա դատական համակարգի այդ տխրահռչակ կերպարի վերջին անհաջող նախաձեռնությունը կլինի»,-ընդգծեց Հակոբյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում