Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Խաղի կանոնները պետք է էականորեն վերանայվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, Դուք և Բաբկեն Թունյանը փոփոխություններ եք առաջարկում Հարկային օրենսգրքում և «Եկամտային հարկի մասին» օրենքում, որով առաջարկում եք արտոնությունը կիրառել այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք բնակարանը կառուցապատողից ձեռք են բերում բնակարանի կառուցապատման իրավունքով: Ե՞րբ նախագիծը հանձնաժողովի օրակարգում կընդգրկեք։

– Օրենքով սահմանված ընթացակարգ կա, մենք ներկա պահին միայն շրջանառության մեջ ենք դրել, և շուրջ երկու ամիս քննարկումները տևում են, մինչև գալիս է հանձնաժողով կառավարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում։ Դեռևս այս գործընթացը չի իրականացել։ Այսինքն՝ սա դեռևս գաղափար է, որը ծնվել է, երբ մի շարք քաղաքացիներից բողոքներ էինք ստացել, որ կառուցապատման իրավունքի իմաստով ներկայումս կիրարկվող հիփոթեկային եկամտային հարկի հետվերադարձի կիրարկումը անշարժ գույքի ձեռք բերման պարագայում գործում է, բայց կառուցապատման իրավունքի դեպքում՝ ոչ։ Այստեղ կան նաև վճռաբեկ բողոքներ, և դեռևս վաղուց այս թեման քննարկվել է կառավարության և վարչապետի աշխատակազմում։ Հիմա մենք փորձել ենք այդ մասով գոնե մասնակի այդ խնդրի մասին բարձրաձայնել և հասկանալ՝ ինչ է լինելու դրա արժեքը, և դրանից հետո հասկանալ՝ որքանով է նպատակահարմար դրա կյանքի կոչումը, և նաև կառավարության մեր գործընկերների դիրքորոշումն այս առումով ստանալ։

– Այսինքն՝ չի բացառվում, որ կառավարությունը բացասական եզրակացությո՞ւն տա։

– Ամեն դեպքում մենք խոսում ենք մի գործընթացի մասին, որը ակնհայտ որոշակի ծախսային բեռ է ավելացնում, ուստի պետք է գնահատականներ լինեն, և այդ գնահատականներից է կախված մեր դիրքորոշումը։

– Նախորդ տարի լուրեր էին շրջանառվում, որ եկամտահարկով բնակարան գնելու ծրագիրը կարող է դադարեցվել։ Կա՞ն նման քննարկումներ։

– Կարող եմ ասել, որ գլոբալ առումով ես, ինչպես նաև շատ մասնագետներ կան, որոնք հիմնավոր կերպով քննադատում են այդ համակարգը, և այստեղ խնդիրը չի վերաբերում այդ համակարգի շարունակականությունն ապահովելուն կամ ոչ։ Հիմա ունենք գործող համակարգ, և իմ մոտեցումն այն է, որ այդ համակարգը, այդուհանդերձ, չի ծառայեցվի իր գլխավոր նպատակին։ Եվ եթե դուք ուսումնասիրեք, կնկատեք՝ երբ համակարգը ներդրվում էր, դա ներկայացվում էր որպես սոցիալական բնակարանաշինությանը միտված ծրագիր, բայց, այդուհանդերձ, հիմնականում այդ գործիքակազմից միջին և միջինից բարձր խավն է օգտվում։ Իմ՝ որպես տնտեսագետի, դիրքորոշումը հետևյալն է. ես կարծում եմ, որ առկա խաղի կանոնները պետք է էականորեն վերանայվեն: Ինչպես հիշում եք, պարոն Ջանջուղազյանը խոսում էր, որ կենտրոնի  վրա հնարավոր է՝ չտարածվի, բայց որևէ նախագիծ այդ մասին չկա, պարզապես իմ և պարոն Թունյանի համահեղինակած նախագիծն ավելի շատ վերաբերում է անցյալին և անցյալի այն դեպքերին, երբ կառուցապատման իրավունքի մասով հնարավոր է, որ ՊԵԿ-ը որոշ քաղաքացիների մերժել է, այս դեպքում հնարավորություն է տրվում, որ այդ քաղաքացիների, մեր դիտարկմամբ, խախտված իրավունքները վերականգնվեն։

– Կառավարությունը քննարկում է կրճատել պետական ծախսերը։ Ազգային ժողովը 2020 թվականի 5,6 մլրդ դրամից 1,3 մլրդ-ը վերադարձրել է պետական բյուջե: Որքանո՞վ բոլոր գերատեսչությունները նաև կարող են կրճատել իրենց ծախսերը։

– Շնորհակալ եմ, որ մատնանշեցիք, որ ԱԺ-ում ինչպես աշխատավարձերի, այնպես էլ մնացած ուղղություններով բավականաչափ լուրջ խնայողություններ կան, որոնք վերադարձվել են պետական բյուջե։ Կարծում եմ՝ 2021-ն այն տարին է, որ մենք պետք է փորձենք որոշակիորեն բոլորով գոտիները ձգենք և, ինչու չէ, այդ ծախսերի մեծ բաժինը ուղղենք ապագայամետ ծրագրերին, պաշտպանունակության բարձրացմանը և այլն։ Այս համատեքստում էլ ավելի եմ կարևորում, որպեսզի նույն հարկային արտոնությունները, որոնք տրամադրված են, էականորեն վերաիմաստավորվեն և ավելի հասցեական լինեն, իսկ, ինչպես գիտեք, արդեն  ծրագրային բյուջետավորման համատեքստում կստանանք նաև այդ հնարավոր փոփոխված տարբերակները, կլինեն բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում, կփորձենք այդ մասերը հնարավորինս լայն մեր վերահսկողական գործիքներով պարզաբանել հանրության համար։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ ծախսերի տրամաբանությունը և կառուցվածքը, կարծում եմ, որոշակի շտկումների կենթարկվեն, բայց միևնույն ժամանակ կուզենամ փարատել տարբեր մակարդակի գործիչների այն պնդումները, թե փող չկա, թոշակ չեն տալու և այլն։ Որևէ նման մտայնություն չկա։

– Իսկ արդյոք մեծ չէ՞ հետպատերազմյան բյուջեի ռիսկայնությունը։

– Բյուջեի կատարման ռիսկերը դասակարգենք երկու մասի. եկամուտների մասով ռիսկեր, ընտրված թիրախներին չհասնելու ռիսկեր կարող են լինել և ծախսերի ռիսկեր։ Կապիտալ ծախսերը ավանդաբար ՀՀ-ում թերակատարվել են, կարծում եմ՝ այս տարի այդ առումով էական բարելավման կարիք կա։ 2020-ին վստահաբար կարող ենք պնդել, որ 2019-ի, 18-ի համեմատ էական բարելավումներ կան կապիտալ ծախսերի իրականացման մեջ։ Իսկ հունվարից  եթե դիտարկենք, որոշակի խնդիրներ կան, փետրվարի օպերատիվ տվյալները, որոնք նաև ԱԺ բյուջետային գրասենյակն է հրապարակում, վկայում են այն մասին, որ կարծես թե տնտեսությունը կամաց-կամաց, բայց գտնում է իր զարգացման ուղին, կամ  կորոնավիրուսի վակցինացիայի արդյունքում կամաց-կամաց երկրները ապաշրջափակվելու են, և նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտը հնարավորություն կընձեռի, օրինակ՝ հանրային սնունդ և այլն, որ որոշակիորեն գործունեություն ծավալեն և նպաստեն եկամուտների գեներացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում