Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Զարիֆի՝ «հակաթուրքական» բնույթի հայտարարության մասին շահարկումները

Իրանի արտգործնախարարությունից անանուն մի աղբյուր հայտարարություն է տարածել` հերքելով ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թուրքիայի մասին հայտարարության վերաբերյալ շահարկումները:

Այդ հայտարարության մեջ նշվում է, որ Զարիֆին վերագրվող պնդումներն անհիմն են և չունեն պատասխանի արժանի լրջություն, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվել, թե Թուրքիայի Anadolu պետական լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան, Զարիֆը հակաթուրքական բնույթի հայտարարություններ է հնչեցրել:

Սաուդական Al Arabiya հեռուստաալիքի սոցցանցի հաշիվներից մեկում հրապարակվել էր Թուրքիայի վերաբերյալ Զարիֆի հայտարարությունը. «Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունն Իրաքում և Սիրիայում ու սխալ ենք համարում այս ուղղությամբ տարվող քաղաքականությունը»: Այդ պնդումը տարածվել էր մամուլում և սոցցանցերում:

Նույն ժամանակահատվածում Իրանի արտգործնախարարը Sputnik-ին տված հարցազրույցում հետևյալ դիտարկումներն էր արել, որոնք, սակայն, խեղաթյուրված են ներկայացվել տարբեր լրատվականներում:

«Մենք կարծում ենք, որ Սիրիայում և Իրաքում ուժեր ունեցող Թուրքիայի վարած քաղաքականությունը ոչ միայն չի օգնում իր անվտանգության ապահովմանը, այլև սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»:

Զարիֆի խոսքով՝ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների պատճառով առկա ու հասկանալի վախերը հաղթահարելու լավագույն միջոցը ոչ թե այլ երկրների տարածքներ ուժեր փոխադրելն է, այլ այն, որ Սիրիայի և Իրաքի բանակներն իրենց ուժերը տեղակայեն սահմանային գոտիներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում