Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

Բայդենը բաց աչքերով է դարձել նախագահ ու գիտի, թե Թուրքիան ինչ է անում հայերի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

https://www.1in.am/assets/uploads/2021/01/00-711.jpg

– Տիկին Վարդանյան, ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան հարյուր անդամներ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել հստակ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության ապահովման համար։ ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին ուղղված նամակում ընդգծվում է տարածաշրջանային ճգնաժամի լրջությունը, որը ծագել է անցած աշնանը Ադրբեջանի ու Թուրքիայի վեցշաբաթյա անգութ ագրեսիայի պատճառով, և առաջարկում են, որ ԱՄՆհրատապ միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ ամուր տարածաշրջանային կարգավորման որոնումների վերսկսում՝ հիմնվելով ինքնորոշման ֆունդամենտալ իրավունքի վրա, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունը և կօգնի կանխելու նոր պատերազմի սանձազերծումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան Բայդենի վարչակազմից։

Ես շատ դրական կարծիք ունեմ այս գործընթացի մասին։ Դուք գիտեք, որ Ամերիկայի հայկական համագումարը շատ ակտիվ հանդիպումներ է ունենում Կոնգրեսի հետ, Կոնգրեսի անդամների հետ, տարբեր նահանգների ներկայացուցիչների հետ, նաև՝ ամենաբարձր մակարդակով Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Դուք գիտեք, որ նախագահ Բայդենը նախքան նախագահ, նույնիսկ փոխնախագահ դառնալը սենատոր էր և քաջատեղյակ էր Հայաստանի, Արցախի խնդիրներից։ Վստահ ենք, որ նա այժմ որպես նախագահ կկարողանա աջակցել հայերին Արցախում ու Հայաստանում։ Պետք է բոլոր խնդիրներն արդար լուծում ստանան։ Սա առաջին քայլն է այդ գործընթացներն առաջ տանելու համար։

– Շատերի կարծիքով՝ Արցախի խնդիրը Բայդենի համար առաջնահերթություն չէ։ Կարծում եք՝ հնարավոր կլինի՞ դարձնել առաջնահերթություն։

– Ես այդպես չէի նշի։ Եթե աշխարհի մակարդակով նայենք, կան շատ խնդիրներ՝ բացի Հայաստանից ու Արցախից, բայց մեր հարցերն էլ են հրատապ։ ԱՄՆ-ում ևս շատ հարցեր կան, որոնք ժամանակ ու ուշադրություն են պահանջում։ Պետք է հաշվի առնենք այդ երկրի ներքին խնդիրները, արտաքին կապերն այլ երկրների հետ։ Կովկասը ևս այն խնդիրներից մեկն է, որը Բայդենի ադմինիստրացիայի ուշադրությունն է գրավում։ Վստահ եմ, որ շատ լավ տեղյակ են ամեն ինչից։

– Կարո՞ղ ենք ասել, որ ի տարբերություն Թրամփի՝ ավելի մեծ է ուշադրությունը։

– Այո, մեծ տարբերություն ու փոփոխություն կա։ Բայդենի համար Կովկասն ավելի կարևոր է, քան Թրամփի։

– Կա՞ վստահություն, որ Բայդենի վերաբերմունքը Հայաստանի ու Արցախի խնդիրների նկատմամբ դրական կլինի, թե՞ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շահերն առաջին պլան կմղվեն։

– Ես չեմ կարծում, որ նման խնդիր առաջանա։ Շատ բան իհարկե կախված է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Իմ կարծիքով՝ Բայդենը բաց աչքերով է դարձել նախագահ ու հասկանում է՝ Թուրքիան ինչ է իրենից ներկայացնում, ինչ է անում հայերի, լրագրողների, սեփական քաղաքացիների նկատմամբ։ Վստահ եմ, որ Բայդենն այդ ամենը հաշվի է առնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում