Արմատական ընդդիմության փետրվարի 20-ի հանրահավաքը վկայեց հռետորաբանության արմատականացման խորացման միտումը, ինչը քաղաքականության մեջ, թերևս, ավելի շուտ վա բանկի, քան ինքնավստահության առհավատչյա է: Իսկ վա բանկ տրամաբանությամբ գործում են, երբ սպառվում են քաղաքական կապիտալի հնարավոր այլ ռեսուրսները, եթե երբևէ դրանք եղել են: Այդ իմաստով, փետրվարի 20-ի հանրահավաքի աննախադեպ բազմամարդությունը թերևս պետք է բերեր հակառակ դրսևորման՝ ավելի հանդարտ և ինքնավստահ հռետորաբանություն, առանց վա բանկի տրամաբանության: Բայց հանրահավաքի բազմամարդությունն, անշուշտ, արմատական ընդդիմության հանդեպ հանրային վստահության աստիճանի աճի վկայություն չէր, այլ ընդդիմության կազմակերպական ջանքի գերլարում համակիրների առավելագույն մոբիլիզացիայի համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի ու սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի հետ: