Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Փոխհրաձգություն» ՝ հայկական ֆուտբոլում. Ով է ամենաթողության մեղավորը…

Ֆուտբոլի Հայաստանի VBET պրեմիեր լիգան վերսկսվեց սկանդալով։ 6-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումից հետո «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, հանդիպման գլխավոր մրցավարի որոշումները քննադատելուց զատ, մեղադրանքներ էր հնչեցրել «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի հասցեին։ Մասնավորապես, Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Փյունիկի» էջում Սողոմոնյանը գրել էր, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Ռուսաստանում հայտնի է մրցավարների հետ աշխատելով և էլի այլ կեղտոտ գործերով։ «Ես շատ տխրում եմ, որ նա այդ ամբողջ կեղտը իր հետ բերել է Հայաստան»,- նշել էր Սողոմոնյանը։

Վերջինիս գրառումներից ժամեր անց հայտարարությամբ հանդես եկավ արդեն Պողոս Գալստյանը։ «Այսօր ծանոթացա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ կողմից ինձ ուղղված ֆեյսբուքյան գրառմանը. ուզում եմ հստակ ասել, որ անխելք և անուղեղ մարդկանց հետ ես գործ ունենալ չեմ ուզում: Երկար ժամանակ է արդեն՝ «Փյունիկ» ակումբի սեփականատերը վարկաբեկում է մեր ակումբը և փորձում խեղաթյուրել մեր կարճ, բայց հաղթանակներով լի պատմությունը: Միգուցե պատճառն այն է, որ մեր ակումբի ստեղծման օրվանից ի վեր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում միայն պարտություններ և ձախողումներ են գրանցվում: Այսօր այդ մարդն անցավ բոլոր սահմանները՝ վիրավորելով իմ անձը և իմ շուրջ 50 տարվա ֆուտբոլային փորձը: Հորդորում եմ նրան կրկին կարդալ և վերհիշել իմ անցած ճանապարհը, գրանցած հաջողությունները և պատմական հաղթանակները: Իմ կարիերայի ընթացքում ես հաջողություններ եմ գրանցել և՛ որպես ֆուտբոլիստ՝ հանդես գալով լեգենդար «Արարատի» կազմում, և՛ որպես ղեկավար՝ ինչպես Ռուսաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում: Մեր ակումբի հաջողություններն ու «Փյունիկի» ձախողումներն ուղղակի կուրացրել են այդ մարդուն: Արդեն բազմիցս հանդես եմ եկել նմանատիպ հորդորներով, բայց կրկին կոչ եմ անում «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջը զբաղվել միայն իր ակումբի աշխատանքով. վիրավորանքներ և անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով: Խորհուրդ եմ տալիս սեփական անհաջողություններում այլ մեղավորներ չփնտրել և վերջ տալ էժանագին վարքագծի դրսևորմանը: Սրտանց ցանկանում եմ «Փյունիկի» սեփականատիրոջն իմ անցած ֆուտբոլային ուղու գոնե մեկ տոկոսն անցնել և միայն դրանից հետո իրեն իրավունք վերապահել որևէ գնահատականներ հնչեցնելու իմ կատարած աշխատանքին»,- ասված էր Գալստյանի հայտարարության մեջ, որը զետեղվել էր «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջում։

Հայկական ֆուտբոլում առկա լարվածության ֆոնին տեղի ունեցածը կարող է հանգեցնել ճգնաժամային իրավիճակի։ Մինչ այս ակումբները շարունակ մեղադրանքներ էին հնչեցնում մրցավարների, ինչպես նաև ՀՖՖ-ի հասցեին։ Այո, խայտառակ մրցավարության հետևանքով տարիներ շարունակ խլվել են հաղթանակներ, նույնիսկ չեմպիոնական տիտղոսներ։ Հերիք է հիշել միայն 2008 թվականը, երբ Արարատ Ճաղարյանը ոսկե մրցախաղում ամենաստոր մեթոդներով ուղղակի թույլ չտվեց Երևանի «Արարատին» հաղթել «Փյունիկին»՝ վերջինիս կարգելով Հայաստանի չեմպիոն։ Այն ժամանակ «Փյունիկը» պատկանում էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ում օրոք մրցավարական «բեսպրեդելը» ծաղկման փուլում էր։

Այսօր Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ում չէ, բայց մրցավարության հետ կապված սկանդալների պակաս չկա։ Ավելին, երեկ ականատեսը եղանք էլ ավելի մտահոգիչ մի երևույթի։ Մասնավորապես, ակումբների ղեկավարները միմյանց հասցեին կոշտ հայտարարություններ հնչեցնելուց բացի՝ մեղադրանք հնչեց նաև մրցավարների հետ, այսպես ասած, աշխատելու վերաբերյալ։ Ստեղծված իրավիճակում հարկ չենք համարում մեկնաբանել Արթուր Սողոմոնյանի և Պողոս Գալստյանի հայտարարությունները։

Կարող է շատերը չհամաձայնեն, բայց տեղի ունեցածը միայն ու միայն հետևանք է։ Հետևանք է ամենաթողության, որը տասնամյակներ շարունակ տիրել է մեր ֆուտբոլում։ Ամենաթողություն, որի հիմնաքարը դրվել է ՀՖՖ նախկին ղեկավարության օրոք։ Էլ ավելի ցավալի է, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում իրավիճակն ու մթնոլորտը բեկելու ուղղությամբ։ Տարիներ շարունակ խոսում ենք մրցավարական խնդիրների մասին, բայց… Ունենք այն, ինչ ունենք, որի մեղավորը նաև ՀՖՖ ներկայիս ղեկավարությունն է։ Վստահ ենք, որ եթե գոնե Հայաստանի ընթացիկ առաջնությունը մրցավարական առումով ընթանար նորմալ՝ բնականոն հունով, Սողոմոնյանը նման շեշտադրումներ չէր անի, ինչին չէր հետևի նաև Գալստյանի պատասխանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում