ԱՄՆ-ի Delta Airlines ավիաընկերության Boeing 757-200 մարդատար ինքնաթիռը փետրվարի 22-ին հարկադրված վայրԷջք է կատերել Սոլթ Լեյք Սիթի քաղաքի (Յուտայի նահանգ) օդանավակայանում: Այդ մասին հայտնել է տեղական KSL-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
Ինքնաթիռը թռչում էր Ատլանտայից (Ջորջիայի նահանգ) Սիեթլ (Վաշինգտոնի նահանգ): Յուտայում վայրէջք կատարելու որոշումն ընդունվել է նախազգուշության նպատակով:
Կասկածներ կային, թե շարժիչներից մեկի աշխատանքում անսարքություններ կան: Վայրէջքն անցել էառանց պատահարների:
Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: