NASA-ն Մարսի մակերևույթի հնչյուններով աուդիո ձայնագրություն է հրապարակել, որն արվել է Perseverance մարսագնացով՝ մոլորակի վրա վայրէջքից հետո: Այն հրապարակվել է տիեզերական գործակալության Twitter-ի էջում:
«Բացահայտեք, թե ինչու է Կարմիր մոլորակում ուրիշ հնչողություն և լսեք առաքելության առաջին ձայնագրությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ձայնագրությունում ճայթուն և ուժեղ դղրդյուն է լսվում, որը հավանաբար քամու պոռթկումից է: