Միացյալ Նահանգները շահագրգռված է Իրանի հետ համաձայնության հասնելու, այլ ոչ թե լարվածության Էսկալացիայի հարցում: Փետրվարի 22-ի երեկոյան Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի՝ անունը չհայտնած ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մինչև 60 տոկոս ուրանի հարստացման հնարավորության մասին Իրանի ղեկավարության հայտարարությունները:
Պաշտոնյայի խոսքով՝ «շատ տագնապալի կլինի, եթե Իրանը հասնի 60 տոկոսի մակարդակին, բայց դա տակավին տեղի չի ունեցել»: ԱՄՆ-ը «կցանկանար գտնել միջոց, որպեսզի կողմերն Էսկալացիայի անհարժեշտություն չզգան», այլ, ընդհակառակը, վերադառնան համաձայնության: Նրա կարծիքով, երկու կողմերն էլ աշխատում են միմյանց ճնշման լծակների վրա:
«Նրանք (իրանցիները) իրենց քայլերով միջուկային ոլորտում, մենք՝ սահմանված պատժամիջոցներով: Դա չի օգնում կողմերից ոչ մեկին»,- կարծում է նա: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչն անհրաժեշտություն չի տեսնում կենտրոնանալու միջուկկային ծրագրի հետագա մեծացման մասին Թեհրանի հայտարարությունների վրա: «Մինչև դուք չվերադառնաք բանակցությունների, երկու կողմերն էլ բռնում են դիրքորոշումներ, (…) սաստակցում են հռետորաբանությունը: Դա այն չէ, ինչի վրա պետք է կենտրոնանալ: Տեսնենք, կհամաձայնվեն արդյոք նրանք (իրանցիները) վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջը,- ասել է պաշտոնյան:- Բայց, անտարակույս, եթե մենք չհասնենք ըմբռնման, նրանք կշարունակեն իրենց միջուկային ծրագրի ընդլայնումը»:
Նախօրյակին Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին հնարավոր է համարել, որ իրանական կողմը դիմի մինչև 60 տոկոս ուրանի հարստացման։