Saturday, 27 02 2021
Նիկոլը համաշխարհային պատմության մեջ մնալու է մանիպուլյացիայի արքա․ Զոհրաբյան
16:30
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Բայդենի՝ 1,9 տրլն արժողությամբ օգնության ծրագիրը
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
Չեմ ուզում մեզ միանան ձեթի թանկացման մասին մտածողները․ Վահրամ Սահակյան
ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
«Հայրենիքի փրկության շարժման» հայտարարությունը
16:00
Իրանը ցանկանում է դառնալ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի խոշոր արտադրողներից մեկը
Կանխագուշակում եմ՝ նախագահը առարկություններով հետ կուղարկի դիմումը․ Վազգեն Մանուկյան
Ուղիղ․ Հանրահավաք Մատենադարանի մոտ․ նախաձեռնել է Ազգային-ժողովրդավարական բևեռը
15:40
ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Արտակ Բեգլարյան
15:00
Բրազիլիայի մայրաքաղաքում 24-ժամյա լոքդաուն է սահմանվում
Պատգամավորները չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը. Արծվիկ Մինասյան
14:30
Բայդենը սահմանափակումներ է մտցնում Չինաստանի հետ տեխնոլոգիական գործարքների վրա․ WSJ
Վստահ եմ բոլոր գերիներին հետ ենք բերելու, եթե քաղաքական կայունություն լինի․ անհետ կորած զինծառայողի հարազատ
14:28
Հարավային Կորեայում ավելի քան 18 հազար մարդ պատվաստվել է Covid-19-ի դեմ
Վանեցյանը թուրքերի հե՞տ ա համագործակցում, բա կարում ես գերիներին բեր․ անհետ կորած զինվորների հարազատներ
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով. Արա Այվազյան
«Հյուսիսային հոսք-2» գազատար, Նավալնու գործ… Հայաստանը՝ Արևմուտք-Ռուսաստան հերթական առճակատման «թիրախո՞ւմ»
13:45
ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը
Ոչ մի թթու խոսք Ռոբերտ Քոչարյանի հասցեին․ Արոնյանի որոշման քաղաքական հետագիծը․․․
Նեմցովի դուստրը հայտարարել է հոր սպանության վերաբերյալ շուտով սպասվող նոր մանրամասների մասին
Բանակի ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներին անթույլատրելի է. պետք է հստակ գնահատական տալ ԳՇ-ի հակասահմանադրական քայլերին
Opel մակնիշի ավտոմեքենան Արարատի հիվանդանոցի մոտ շրջվել է. կա 4 վիրավոր
Խորհրդարանը բացարձակ անգործության է մատնված․ Սաքունց
13:03
Բայդենը դիմել է Իրանին՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիային ավիահարված հասցնելուց հետո
Բարձրաձայն լռություն. Իսրայելը և պատերազմը Լեռնային Ղարաբաղում. РСМД (Ռուսաստան)
12:50
Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից
Վստահ եմ՝ նախագահը չի ստորագրի․ Աշոտ Մինասյան

30 տարի է՝ դոփում ենք նույն ճահճում, ռուս-թուրքական մահացու փակուղուց պետք է դուրս գանք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ մարտի 16-ից գործընթաց եք սկսում, և որ դա նոր ազգային-ազատագրական պայքար է լինելու։ Ինչո՞ւ հենց մարտի 16-ից, ի՞նչ գործողություններ սպասենք։

Մարտի 16-ը Մոսկվայի պայմանագրի ստորագրման օրն է, հենց այդ պայմանագրով Ռուսաստանն ու Թուրքիան արձանագրեցին Հայաստանի բռնակցումն ու նրա ինքնիշխանության զրոյացումը։ Այդ պատճառով ռուս-թուրքական փակուղուց դուրս գալու, ապագաղութացվելու, ազատագրվելու գործընթաց պետք է սկսենք։ Նաև՝ մեր ինքնիշխանությունը պետք է իրական բովանդակությամբ լցնենք ու առհասարակ Հայաստանի Հանրապետությունը առաջին հանրապետության իրավաչափության հիման վրա պետք է վերակերտենք։ Սա քաղաքական գործընթաց է ու իհարկե մեկ օրվա գործողությամբ չի ավարտվելու, կշարունակվի այնքան, մինչև հասնենք նշածս  նպատակների իրագործմանը։

– Պայքարն ի՞նչ տեսակի է լինելու, նախատեսո՞ւմ եք փողոցային հանրահավաքներ։

Անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև փողոցային պայքար՝ ըստ իրավիճակի։ Բոլոր հանգամանքների հաշվարկմամբ կիրականացնենք մեր քայլերը։ Դեռ մեկ ամիս ժամանակ կա, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ կլինեն, ինչպես ժողովուրդը կարձագանքի, ինչ փուլերով կարձագանքի։

– Ի՞նչ եք կարծում՝ ժողովրդի մեջ կա՞ ռուս-թուրքական լծից ազատվելու ցանկություն, թե՞ հատկապես նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրից հետո այլ տրամադրություններ են։

– Քաղաքականապես գիտակից  շրջանակներում այդ գիտակցությունը կա, և այդ շրջանակը հետզհետե ընդլայնվում է։ Մեր խնդիրներից  մեկն էլ այն է, որ պետք է կրիտիկական նիշի հասցվի այդպիսի գիտակցումը ու այդպիսի գիտակցություն ունեցող շրջանակը, որպեսզի մեզանում վերջապես փոփոխություն տեղի ունենա, ու մենք կարողանանք դուրս գալ ռուս-թուրքական մահացու փակուղուց։ Աշխատանք է, որ պետք է իրականացվի։

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը։ Մենք մինչ այժմ տեսել ենք, թե ինչպես են Մոսկվայում արձագանքում իրենց շահերին հակասող գործողություններին, և հատկապես պատերազմից հետո իրենց դիրքերն էլ ավելի են ամրապնդվել այստեղ։

Դուք լավ հիշեցրիք. այդ խայտառակ դավաճանական հայտարարությունը Լենին-Աթաթուրք պայմանագրի շարունակությունն է՝ նորովի վերաթարմացված։ Իսկ արձագանքի մասին երևի պատասխանեմ նույն ռուսական ասացվածքով՝ եթե գայլերից վախենաս, պետք է անտառ չգնաս։

– Հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ փուլում փողոցում իշխանությունների դեմ պայքարող 17 ուժերի հետ համագործակցությունը։

– Նախևառաջ կա օրակարգի խնդիր, և հետո՝ որոշակի անձանց ու շրջանակների խնդիր։ Մեր նպատակը Հայաստանը վերակերտելն է, իսկ իրենց նպատակը՝ ընդամենը Նիկոլ Փաշինյանին իրենց թիմով փոխարինելը։ Բացարձակապես տարբեր տրամաչափերի օրակարգեր են։ Մենք 30 տարի է՝ դոփում ենք իշխանափոխության ճահճում։ Ընդ որում՝ ամեն հաջորդը նախորդներից ավելի վատն է լինում։ Դրա համար պետք է ազգային օրակարգի շրջանակներում գործենք, եթե համագործակցենք՝ հենց այդ շրջանակներում, այսինքն՝ առաջին հանրապետության իրավահաջորդությամբ Հայաստանի Հանրապետության վերակերտմամբ։ Այնտեղ կան մարդիկ, շրջանակներ, որոնց հետ որևէ ձևով որևէ համագործակցություն չենք պատկերացնում։ Պարոն Սեֆիլյանն էլ իր հարցազրույցներում նշել է, որ եթե այդ մարդկանց մեջ փոքր-ինչ մարդկություն մնացել է, ապա իրենք պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր նկրտումները, ու եթե իսկապես ուզում են այս աղետից դուրս գալու գործընթացներին օգտակար լինել, ապա պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները ու միայն օգնողի դերում լինեն։ Ակնհայտ է, որ իրենք գալիս են կեղեքումը շարունակելու, ընդ որում՝ ազգային շահը գերադասելով Հայաստանի շահերին, մեր շահերի հաշվին Ռուսաստանի շահերը սպասարկելու։ Եթե այդպես է՝ էլ ինչ համագործակցություն։ Բայց այնտեղ կան շրջանակներ ու անձինք, որոնք եթե դուրս գան այդ փոքր տրամաչափի կեղծ, աղետն ավելի շատ խորացնող օրակարգից ու մտնեն պետություն ստեղծելու օրակարգի մեջ՝ հավանական ենք համարում իրենց հետ համագործակցությունը։ Այդ խմբավորումը շատ բազմազան է, պետք է տարբերակված մոտեցում լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});