Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Հայաստանը պետք է շահագրգռված լինի ԵՄ օրակարգը իրականացնել, որը ցավոք, դեռ չի երևում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

– Պարոն Նավասարդյան, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն ամբողջովին վավերացվել է։ Նշվում է, որ այս փաստաթուղթը ճգնաժամից դուրս գալու կարևորագույն օղակներից է։ Ի՞նչ հնարավորություններ են Հայաստանի համար ստեղծվում։ Հայաստանն այսօր պատրա՞ստ է օգտվելու համաձայնագրի տված հնարավորությունից՝ հաշվի առնելով Ռուսաստանից կախվածությունը։

– Ես կարծում եմ՝ խնդիրը ոչ թե Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությունն է, այլ Հայաստանի իշխանությունների կողմից պատրաստակամությունը հօգուտ երկրի և պետության զարգացմանն օգտագործել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ Այդպիսի պնդում ինձ թույլ է տալիս անելու այն հանգամանքը, որ որևէ բան չէր խոչընդոտում, որպեսզի համաձայնագրի դրույթների մեծ մասը սկսեր իրականացվել ամենաուշը 2019 թվականից, իսկ եթե օպերատիվ գտնվեր կառավարությունը՝ նույնիսկ 2018-ից։ Եվ եթե այն հնարավորությունները, որ կային և, փորձագետների կարծիքով, ապահովում էին մոտ 80 տոկոս համաձայնագրի բովանդակության իրականացման համար, օգտագործվեին և մնար քսան տոկոսը, որը կապված էր վերջնական վավերացման հետ, կասեի, որ  մենք այդ ուղու վրա ենք։ Բայց քանի որ համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ գրեթե քայլ չի արվել, այսօր տրամադրվել, որ վերջնական վավերացումից հետո ամեն ինչ կփոխվի, և աշխատանքները շատ ավելի արդյունավետ կլինեն, հիմքեր չեմ տեսնում և բավականին սկեպտիկորեն եմ տրամադրված հետագա զարգացումներին։ Նույնիսկ համոզված եմ, որ համաձայնագրի կոնկրետ ոլորտային դրույթների իրականացմանը, ճիշտ արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն օգտագործելու դեպքում, որևէ հանգամանք՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, չէր խանգարի։

– Արցախի հետ կապված նույնպես դրույթ կա։ Համաձայնագրում նշվում է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությունը։ Պատերազմից հետո որքանո՞վ է հնարավոր այս ամենի կյանքի կոչումը։

– Այն, ինչ վերաբերում է Արցախին և անվտանգային հարցերին, դրանք շատ փոքր բաժին են, համաձայնագրի մեծ մասը հիմնական ոլորտների զարգացման հետ  կապված խնդիրներն են, որոնք կարող են իրականացվել՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացվում անվտանգության ոլորտում կամ Արցախի հարցում։ Եվ ընդհանրապես, Հայաստան-ԵՄ համաձայնագրի բանակցությունների ամբողջ տրամաբանությունը՝ սկսած ասոցացման համաձայնագրից, որը, փաստորեն, տապալվեց մեր իշխանությունների նախաձեռնությամբ, և վերջացած համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ամբողջ տրամաբանությունն այն էր, որ հաշվի առնելով իր շատ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակն անվտանգային հարցերին, Արցախի հարցերին, ինչպես նաև մասամբ էներգետին ոլորտին, բավականին համեստ հավակնություններ կային։ Եվ պարզ էր բոլորի համար, նաև՝ ԵՄ-ի, որ մենք չենք կարող նույնքան խորանալ այդ ուղղությունների մեջ (խոսքը առաջին հերթին անվտանգային համակարգի մասին է, մասամբ՝ էներգետիկ համակարգի), ինչքանով խորացել էին Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ Բայց մյուս ոլորտների հետ կապված, կրկնում եմ, խոչընդոտներ չկային, և կարելի էր բավականին լուրջ բարեփոխումների ծրագիր նախատեսել և իրականացնել, ինչը, ցավոք, չենք տեսել։ Եվ հիմա, հաշվի առնելով շատ անորոշություններ, որոնք կան Արցախի թեմայով և ընդհանրապես անվտանգության թեմայով, ես այդ խնդիրների վրա այսօր չէի կենտրոնանա, մանավանդ, որ նրանք չեն խանգարում մյուս ոլորտներում առաջ գնալ։

– Պարոն Նավասարդյան, եթե համաձայնագրով կան պարտավորություններ, իշխանությունը արդյոք չի՞ պարտավորվում կյանքի կոչել այն, հատկապես ներդրումների մասով։

-Ես նույնիսկ չէի օգտագործի «պարտավորություն» բառը, որովհետև, ի վերջո, այս ծրագիրն այնպիսի ծրագիր է, որ պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանը, կարող է ի նպաստ իր զարգացմանը օգտագործել ԵՄ աջակցությունը։ Այստեղ ոչ թե պարտավորության մասին պետք է խոսենք, այլ այն հնարավորությունների, որ տրամադրվել են մեզ, և կարելի էր այդ հնարավորությունները դարձնել երկրի զարգացման հիմնական ռեսուրս։ Եվ ես համոզված եմ, որ ի տարբերություն շատ այլ երկկողմանի հարաբերությունների, որ մենք ունեինք միջազգային կառույցների դեպքում, որտեղ կային նաև քաղաքական պարտավորություններ, և կար բավականին խոր մոնիտորինգ, թե ինչքանով է Հայաստանը կատարում այդ պարտավորությունները, այստեղ մենք ԵՄ-ին, կարծում եմ, չենք տեսնելու որպես որևէ բան պարտադրող և վերահսկողություն իրականացնող կառույց։ ԵՄ-ն առաջին հերթին արձագանքելու է այն նախաձեռնություններին, որոնք գալիս են մեզնից, և արդեն այդ նախաձեռնությունների վերաբերյալ շատ կոնկրետ ծրագրերի, պլանների մշակումից հետո իրականացնել մոնիտորինգ։ Այսինքն՝ ոչ թե Եվրամիությունն է մեզ օրակարգ թելադրում, այլ դրա բանակցությունների արդյունքում անմիջական մասնակցությամբ ընտրված օրակարգն է, և հենց մենք առաջին հերթին պետք է շահագրգռված լինենք այդ օրակարգը իրականացնել, այլ ոչ թե պարտավորված զգանք ինչ-որ բան անել, եթե ինչ-որ խնդիրներ և խոչընդոտներ կան այդ ուղղությամբ առաջ շարժվելու։ Սա իր էությամբ շատ կառուցողական համագործակցություն ենթադրող փաստաթուղթ է և հնարավորություն, և այն իրականացվելու է միայն մեր շահագրգռվածության  պարագայում։ Այդ կարգի շահագրգռվածություն այս պահին, ցավոք, դեռ չի երևում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում