Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է համավարակի ողջ ժամանակահատվածում աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը:
«2021 թ.-ի փետրվարի 22-ին, ժամը 14: 15-ի դրությամբ, աշխարհում COVID-19-ի պատճառած բարդություններից մահացել է 2 462 911 մարդ», – հաղորդում է ԱՀԿ-ն: