Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Մեծ Թուրանը և փոքրացող Ռուսաստանը. Մոսկվան դիմադրելո՞ւ է, թե՞ արդեն հանձնվել է

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ չի կարծում, թե Թուրքիան ունի Մեծ Թուրանի ծրագիր: Լավրովը հայտարարել է, որ չի պատկերացնում՝ ինչպես են միջինասիական հետխորհրդային երկրներն աջակցելու այդ ծրագրին, երբ նրանք ձեռք են բերել անկախություն: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, անշուշտ, թաքցնում է իրական կարծիքը: Պետք է չունենալ կասկած, որ Լավրովն ինքը, և Կրեմլն ընդհանրապես չի կասկածում Մեծ Թուրանի թուրքական ծրագրին: Քաղաքականապես որքան անմեղսունակ ու անհամարժեք է պետք լինել կասկածելու մի բանի առնչությամբ, որի մասին Էրդողանը խոսել և խոսում է գրեթե բացահայտ: Այլ հարց է, որ Ռուսաստանը ներկայումս, մեղմ ասած, չունի այն քաշային կատեգորիան, որը թույլ կտա բացահայտ արտահայտվել Թուրքիայի այդպիսի հավակնությունների վերաբերյալ, քանի որ դրանից հետո Ռուսաստանը պետք է նույնքան բացահայտ էլ դատապարտի դրանք, քանի որ Մեծ Թուրանը ենթադրելու է փոքրացող Ռուսաստան:

Այլ հարց է, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի թուրքական այդ հավակնության դեմ պայքարի պետական ռազմավարություն, թե՞ Թուրանի թուրքական «տեսլականը» արդեն իսկ անկասելի հաստատում է գտել Ռուսաստանում, ոչ միայն 25 միլիոն մահմեդական բնակչության առկայությամբ՝ որոնց միջոցով Էրդողանն իր խորհրդականի շուրթերով սպառնում էր Ռուսաստանը քանդել ներսից: Ընդ որում, այդ հայտարարությանը ռուսական այսպես ասած էլիտայից չեղավ որևէ արձագանք, մինչդեռ Թուրքիայի նախագահի խորհրդականը բավականին շոշափելի քաղաքական պաշտոն է, որի մակարդակով արվել է Ռուսաստանը ներսից քանդելու մասին հայտարարություն: Ըստ այդմ, կամ դրան պատասխանելը անզորություն է՝ ինչպես Մեծ Թուրանի ծրագրի առկայությունը խոստովանելը, կամ ռուսական քաղաքական էլիտան, ռուսական քաղաքական մշակումներն իրականացնող, այսպես ասած, «ուղեղային կենտրոնները» այլևս թուրանականացված են, և նրանց խնդիրն է ընդամենը ապահովել Մեծ Թուրանի և փոքրացող Ռուսաստանի, այսպես ասած, սահուն տրանսֆորմացիան:

Թե՞ Ռուսաստանում կա ներվերնախավային դիմակայություն, այսպես ասած՝ ծպտյալ թուրանականների և ռուսական պետականության դիմադրողականության կրողների միջև: Եթե կա այդ դիմադրությունը, այն պետք է արտահայտվի: Եվ այն առաջին հերթին պետք է արտահայտվի Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերության վերականգնման տրամաբանությամբ, որովհետև ռուսական պետականությունը՝ որպես ռուսական, կարող է ապագա ունենալ միայն այդ պարագայում: Սրանք իրականում նաև մեզանում լրջագույն դիտարկման արժանի հարցեր են, որովհետև դրանցից կախված է նաև Հայաստանի ապագան ու ճակատագիրը՝ բնականաբար ներառյալ Արցախը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում