Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվին է, նախագահ պատգամավոր Նիկա Մելիային, որի ձերբակալումն անցյալ շաբաթ Թբիլիսիի դատարանն արտոնել է 2019 թվականի հունիսին կայացած հանրահավաքին ծայր առած անկարգությունների գործով 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավ չվճարելու համար: Փետրվարի 23-ին այդ մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մելիան իր կողմնակիցների հետ բարիկադավորվել Էր Թբիլիսիում կուսակցության գրասենյակում: Ոստիկաններն ստիպված են եղել կիրառել պղպեղագազ նրա կողմնակիցներին ցրելու համար, ինչից հետո հաջողվել է ձերբակալել ընդդիմադրին:
Կուսակցության շենքը շրջապատված է մնում է ոստիկանության կողմից: Փողոցում գտնվում են քաղաքացիական ակտիվիստներ, «Միասնական ազգային շարժման» կողմնակիցներ, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ: Նրանք վանկարկում են կարգախսներ ի նշան բողոքի ոստիկանության գործողությունների դեմ, սակայան խուսափւմ են իրավապահների հետ ընդհարումներից։