Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոր օրինագծով նպատակ ունի հակամրցակցային վարքագիծը, հատկապես հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարը դարձնել առավել արդյունավետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:

Պարոն Մարկոսյան, նախագիծն ԱԺում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, նախ ո՞րն էր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնելու նպատակը, այն պատշաճ հանրային քննարկում անցե՞լ է:

– Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքն ընդունվել է 2000 թ-ին, և 21 տարվա ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվել՝ այդ ընթացքում բազմաթիվ հարցերում ցույց տալով բացեր, թերի կարգավորումներ: 2015-ի Սահմանադրական բարեփոխումներն էլ իրենց հետ բերել են որոշակի սահմանադրական պահանջներ՝ նաև օրենսդրական փոփոխության առնչությամբ: Այս ամենն իմի բերելով՝ մենք որոշեցինք նախաձեռնել գործընթացը: Հարցում ենք արել ոլորտում հայտնի գիտական հաստատություններին, բուհերին, որպեսզի հավաքագրենք ոլորտի վերաբերյալ խնդիրները: Հանձնաժողովում բավականին երկար աշխատանքից հետո նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման` e-draft-ում, ներկայացվել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ պետական կառույցներին, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ՀՀ փաստաբանների պալատին, ՄԻՊ-ին և այլ կողմերի: Այս ամենը մեզ թույլ տվեց ունենալ բազմակողմանի քննարկված նախագիծ: Հիմնավորված առաջարկները լրիվ կամ մասնակի ընդունվել և իրացվել են նախագծում:

-Եթե փորձենք ավելի մատչելի ձևով ներկայացնել, որո՞նք են նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները:

– Նախագծի հիմնական ուղղությունները երկուսն են՝ ունենալ կանխատեսելի և արդյունավետ վարչարարություն: Ներկայումս մենք վարչական վարույթ հարուցում ենք դիմումի հիման վրա, և խախտման մեջ մեղադրվող տնտեսավարողի համար պարզ չէ, թե ինչ մեղադրանք է իրեն առաջադրված դիմումի շրջանակներում: Եվ շատ դեպքերում վերջում պարզվում է, որ տնտեսավարողը ամենևին էլ խախտում չէր արել, և մենք վարչական վարույթը կարճում ենք: Ըստ նախագծով առաջարկվող կարգավորումների՝ դիմումը ինքնաբերաբար վարույթի հարուցման հիմք չէ, այլ ընդամենը առիթներից մեկն է, որ հանձնաժողովը սկսի նախնական ուսումնասիրություն: Դրա շրջանակներում, եթե կշոշափվեն առերևույթ խախտման հատկանիշներ, կսկսվի բուն վարույթը: Մենք վարույթ հարուցելու որոշման մեջ հստակ գրելու ենք այն նորմը, որի շրջանակում մեղադրանքը պետք է քննարկվի: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա դա պետք է դիտարկենք երկու ասպեկտով, առաջին՝ որքանո՞վ են առկա կարգավորումները հետապնդվող նպատակին հասնելու հնարավորություն տալիս, և երկրորդ՝ որքանո՞վ է այս գործիքակազմը խնայողական: Թե առաջին, թե երկրորդ առումներով գործող օրենսդրությունը, մեղմ ասած, չի բավարարում այդ արդյունավետության չափանիշներին: Այսպիսով, հանձնաժողովի գործունեությունն ուղղորդվել է երկու թիրախներով՝ կանխել հակամրցակցային վարքագիծը և խափանել: Այսինքն՝ մեր նպատակը ոչ թե պատժելն է, այլ՝ օրենքով թույլատրված միջոցառումների շրջանակում հասնել ազատ տնտեսական մրցակցության:

Նոր կարգավորումներով ինչպե՞ս եք կանխելու հակամրցակցային վարքագիծը:

-Կանխելու գործիքակազմը բազմաբնույթ է: Առաջինը՝ հանձնաժողովն անվճար խորհրդատվական եզրակացություն է տրամադրելու այն տնտեսավարողներին, որոնք որևէ քայլ անելիս կասկածում են, որ իրենց գործողությունը կարող է մրցակցային խախտում պարունակել: Կարևորագույն տեղ է տրամադրվել հանրային իրազեկումներին, նախատեսում ենք պարբերաբար տեղեկատվական հոլովակներ հրապարակել, որոնք մրցակցային իրավունքի էության և առանձնահատկությունների մասին տեղեկատվություն կփոխանցեն և տնտեսավարողներին և սպառողներին: Ունենք նաև զգուշացման գործիքը, որը կիրառվում է ոչ թե խախտման համատեքստում, այլ, երբ կա իրավիճակ, որ կարող է ռիսկ ծնվել, որ ինչ-որ մեկը խախտում կանի: Հանձնաժողովի հետ համագործակցությունը՝  անկախ նախորդող վարքագծի, խրախուսական է: Եթե տնտեսավարողը վարույթի ընթացքում կգա, կընդունի իր մեղքը, կվերացնի խախտման հետևանքները և հանձնաժողովից կխնդրի արագացված վարույթի կիրառում, հանձնաժողովը կկիրառի օրենքով թույլատրված պատասխանատվության 50 տոկոսը:

Գործարարներն ի՞նչ էական փոփոխություններ կզգան այս օրենքի ընդունումից հետո:

-Գործարարները և այն բոլոր անձինք, ում վրա ազդում է մեր գործունեությունը, դրական ազդեցություն կզգան: Հանձնաժողովի արդյունավետ գործունեության դեպքում մեծ առումով շահելու են բոլոր բարեխիղճ անձինք՝ այդ թվում տնտեսավարողները: Այս նախագիծը ևս մեկ էական առաջընթաց է արձանագրում. ներկայումս մեր ոլորտում թույլ տրված խախտումների համար պատասխանատվությունը վաղեմություն չունի: Օրինակ, 2003-ին գործած որևէ արարք կարող է այսօր դառնալ քննարկման առարկա, եթե նման հաղորդում ունենանք, պետք է ընթացք տանք: Հիմա օրենքով նախատեսում ենք վաղեմության ժամկետ, որն անցնելուց հետո մենք այլևս չենք կարող տնտեսավարողին անհանգստացնել: Առաջին ընթերցմամբ քննարկմանն անցել է 10 տարվա ժամկետը, սակայն հնարավոր է, որ այդ շեմն իջեցվի:

Տեսակետներ են հնչում, թե այդ օրինագիծը նոր «մահակ» է հատկապես խոշոր տնտեսավարողների համար, նպատակը նրանց շահույթից զրկելն է: Ի՞նչ կասեք այս քննադատությունների մասին:

– Մտահոգություն հնչեցնողներին պայմանական կարելի է մի քանի խմբի բաժանել, առաջինը՝ մտահոգություն են հնչեցնում և այդքանով սահմանափակվում, անհասկանալի է, թե ինչն է մտահոգում: Մտահոգություններ հայտնողների երկրորդ խումբն ապակառուցողական դաշտում է, քանի որ ասում են, որ մտահոգ են, բայց որևէ կոնկրետ առաջարկ չեն անում, վերջում էլ առաջարկում են օրինագիծը հանել շրջանառությունից: Նրանք նշում են օրինակ, որ X կարգավորումն այսպիսին է՝ մոռանալով, որ գործող օրենքը հենց նույնաբովանդակ է և մի քանի անգամ ավելի վատ իրավիճակում: Մտահոգություններ հայտնողների երրորդ խումբը կառուցողական է, նրանց կողմից հնչում են դիտարկումներ, առաջարկություններ,  որոնք ողջամտորեն հիմնավորված են, տեղ են գտնելու երկրորդ ընթերցմամբ ներկայացվելիք նախագծում: Կան սուբյեկտներ, որոնց ուղարկվել է նախագիծը, նրանք ժամանակին լռել են, և միայն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մտահոգություններ են հնչեցնում: Առաջարկների համար բաց ենք: Բոլոր բարեխիղճ տնտեսավարողները և քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն այս կառույցի ինստիտուցիոնալ կատարելագործման հարցով:

Այս նախագծով տնտեսավարողների համար քրեական պատասխանատվություն, պատժաչափերի փոփոխություններ նախատեսվու՞մ են:

-Քրեական օրենսգրքում ներկայումս էլ պատասխանատվություն է նախատեսվում մի շարք հակամրցակցային գործողությունների համար: Ներկայումս նախատեսված հոդվածը ձևական հանցակազմ է: Արարքը կատարելու փաստով այն համարվում է ավարտված, և քրեական պատասխանատվությունը կարող է վրա հասնել: Մենք այն դարձնում ենք նյութական, ավելացնում ենք հետևանքի սեգմենտը: Մասնավորապես, եթե չկա խոշոր չափի վնաս կամ խոշոր չափով շահույթ, ապա հանցակազմ գոյություն չունի: Խոշոր չափը սահմանվում է օրենքով. 1-5 միլիոնը համարվում է խոշոր չափի վնաս: Եթե այս փոփոխությունը հիմա չանենք, մեր մի շարք որոշումներ, որոնք հրապարակված են հանձնաժողովի կայքում ինքնին առիթ են, որ քրեական գործեր հարուցվեն: Մենք քրեական պատասխանատվություն չենք ավելացնում, հակառակը՝ եղածը կատարելագործում ենք՝ հստակ տարանջատելով իրավիճակները, նաև ապահովագրելով տնտեսավարողներին: Ինչ վերաբերում է պատժաչափերի փոփոխությանը, ապա ասեմ, որ նոր պատժաչափեր չեն ավելացվում: Անգամ հանձնաժողովն իր վրա բեռ է վերցրել, որ հստակեցնի, թե որ դեպքում որ չափով պատասխանատվություն պետք է կիրառվի: Մենք պարտավորվելու ենք օրենքի ընդունումից հետո մշակել համապատասխան կարգ՝ պատասխանատվության միջոցների կիրառման չափանիշների և կարգի մանրամասների վերաբերյալ և հնարավորինս հստակ ցույց տալ, թե որ դեպքում ինչը կկիրառվի:

Այդ դեպքում, ինչո՞ւ են բողոքում գործարարները, ո՞րն է հանձնաժողովի հիմնական ուղերձը:

-Ինձ մոտ տպավորություն է, որ կամ մարդիկ չեն կարդացել փոփոխությունները, կամ իրենք ծանոթ չեն գործող օրենքին, կամ չեն ցանկանում դրական տարբերությունները ֆիքսել: Մեր ուղերձը հետևյալն է՝ այն անձինք, որոնք ունեն քննադատություն, վերադառնան կառուցողական դաշտ, հանձնաժողովը միշտ բաց է ողջամիտ առաջարկների համար, պատրաստ է ցանկացած ողջամիտ առաջարկ իրացնել՝ թե հիմա, թե օրենքի ընդունումից հետո՝ ենթաօրենսդրական աշխատանքում:

Հաճախ տնտեսավարողները ներքին կարգով համաձայնություններ են ձեռք բերում, այս հակամրցակցային համաձայնությունների առնչությամբ նախագծով որևէ բան նախատեսվո՞ւմ է:

– Հակամրցակցային համաձայնություններն իրենց բնույթով հակամրցակցային գործողություններից ամենածանրն ու ամենավտանգավորն են: Այդ խախտումներին բնորոշ է բանավոր պայմանավորվածությունը, իսկ մենք հնարավորություն չունենք հասկանալու, թե օրինակ երկու հոգի մի վայրում ինչ են պայմանավորվել: Եվ նախագծերի փաթեթում տեղ է գտել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախաձեռնման հնարավորություն՝ նաև հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը պարզապես դիմելու է իրավասու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին՝ համապատասխան միջնորդությամբ, որի հիման վրա կձեռնարկվեն կամ չեն ձեռնարկվի քայլեր, և եթե արդյունքներ կլինեն, կփոխանցվեն հանձնաժողովին: Սա թույլ կտա բացահայտել այդ բանավոր պայմանավորվածությունները և հանձնաժողովի գործունեությունը նաև այդ առումով արդյունավետ դարձնել: Մինչև այս հանձնաժողովի կողմից բացահայտվել են շատ քիչ թվով հակամրցակցային համաձայնությունների դեպքեր: Այսպիսով, այս նախաձեռնությունը նպատակ ունի հակամրցակցային վարքագիծը, հատկապես հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնել:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում