Ֆրանսիան արգելել է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար իոնացված ջրի վրա հիմնված ռնգային հեղուկացրի վաճառքը: Որոշումն ընդունել է Դեղերի անվտանգության ազգային գործակալությունը:
Կարգավորիչը բացատրել է, որ Pharma & Beauty արտադրողը պնդել է, որ Biokami հեղուկացիրը չեզոքացնում է կորոնավիրուսը 99% արդյունավետությամբ, այնուամենայնիվ, կլինիկական փորձարկումների վերաբերյալ որևէ տվյալ, որը կհաստատեր այս պնդումը, չի տրամադրվել։