Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Ինչու ընդդիմությանը չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի օրինակով ապակենտրոն պայքար սկսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին ի վերջո կայացավ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հրավիրված հուժկու հանրահավաքը, որի ձևն ու բովանդակությունը տևական ժամանակ թեժ քննարկվում էր: Ընդդիմությունը պնդում է, որ հանրահավաքին մասնակցել է 40 հազար մարդ, իսկ իշխանությունն էլ դժկամորեն պնդում է՝ 12 հազար, և ևս 800 անձ ծածկերի տակ են եղել: Ամեն դեպքում, նույնիսկ վատ եղանակի պայմաններում, ցրտին եթե անգամ 12 հազար անձ է մասնակցել հանրահավաքին, ապա դա արդեն ազդակ է, ուրեմն պահանջ կա, ու այն որևէ կերպ պետք է լսելի դառնա:

Հիմա անդրադառնանք այն խնդրին, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում լայն զանգվածների կոնսոլիդացնել պայքարի իշխանությունների դեմ, և ինչու չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի օրինակով ապակենտրոն պայքար սկսել ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Բանն այն է, որ այսօրվա ընդդիմությունը կրկնում է 20-25 տարի բոլոր ընդդիմադիրների թույլ տված սխալները. նրանք հրավիրում են հանրահավաքներ, խոսում են կիրթ բառապաշարով , որը, բնականաբար, հասու չէ բոլոր քաղաքացիներին, որովհետև Հայաստանում, օրինակ, 2018/19 թվականներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել է 9 512, սովորել` 69 622, ավարտել` 15 540 մարդ: 2019/2020 ուստարվա ժամանակ ավարտել է 15 846 մարդ, ուսանողների ընդհանուր քանակն էլ եղել է 65 հազար 547-ը, իսկ, ահա, ընդունվել է արդեն 14 հազար 631-ը: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 2 մլն 959 հազար մարդ:

Այսինքն՝ կրթական այս միջավայրի պայմաններում միտինգային լոզունգներով անհնարին է հասնել հաջողությունների: Իսկ ո՞րն էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հաջողությունը. Փաշինյանը գնաց, քայլեց ու այդ ընթացքում բակ-բակ, տուն-տուն հասցրեց իր մեսիջները, որոնք մարդկանց համար հոգեհարազատ էին, ու իրենք այդ վճռականությունն արդեն տեսան Ռադիոտան դուռը կոտրելուց, ոստիկանության հետ համառ պայքարուց և այլն։ Իսկ այս ընդդիմությունը վերևից է խոսում ժողովրդի հետ, ոչ թե հավասարը հավասարի պես, ինչի համար էլ հաջողության չեն հասնում:

Երբ իրենք կփոխեն իրենց մարտավարությունը, աշխատելաոճը, հայտարարությունները, կասեն, որ նախ իրենք են սխալվել, ներողություն կխնդրեն, ամեն մարդ էլ սխալվելու իրավունք ունի։ Հիմա հանրությանը մեղադրելով՝ իրենք հաջողության չեն կարողանալու հասնել:

Հետևաբար հարց է առաջանում՝ մի՞թե հանրությունը չի հասկանում, որ մենք մեր հայրենիքն ենք կորցրել, հիմա քաղաքականապես ուրիշ իրավիճակ է, նախկինի ու ներկայի թեմա է՛լ չկա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում