ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը սուգ է հայտարարել 500,000 ամերիկացիների պատվին, որոնք զոհվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
Միացյալ Նահանգների պետական դրոշները հինգ օրով իջեցված կլինեն:
Համաձայն վերջին տվյալների՝ համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ – ում վարակվել է 28,7 միլիոն մարդ, մահացել է 511 հազարը։