Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ խոսելով Ժնևում զինաթափման խորհրդաժողովի մասնակիցների հետ:
«Մենք պատրաստ ենք Ռուսաստանին ներգրավել ռազմավարական կայունության բանակցություններում՝ զենքի վերահսկման և առաջացող (անվտանգության) խնդիրների վերաբերյալ»,- ասել է Բլինկենը:
Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է համագործակցել բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ` տիեզերքում վարքի նորմերի մշակման հարցում: