Մարտակերտի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում:
Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել:
Ավելի վաղ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ականի պայթյունից զոհվել էր 33-ամյա Բախտիյար Մախմուդովը: