Saturday, 27 02 2021
13:50
Հնդկաստանում հազարավոր մարդիկ կարծել են, որ պատվաստանյութ են ստանում, սակայն թեստի մասնակից են դարձել
13:40
ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը
Ոչ մի թթու խոսք Ռոբերտ Քոչարյանի հասցեին․ Արոնյանի որոշման քաղաքական հետագիծը․․․
Նեմցովի դուստրը հայտարարել է հոր սպանության վերաբերյալ շուտով սպասվող նոր մանրամասների մասին
Բանակի ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներին անթույլատրելի է. պետք է հստակ գնահատական տալ ԳՇ-ի հակասահմանադրական քայլերին
Opel մակնիշի ավտոմեքենան Արարատի հիվանդանոցի մոտ շրջվել է. կա 4 վիրավոր
Խորհրդարանը բացարձակ անգործության է մատնված․ Սաքունց
13:03
Բայդենը դիմել է Իրանին՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիային ավիահարված հասցնելուց հետո
Բարձրաձայն լռություն. Իսրայելը և պատերազմը Լեռնային Ղարաբաղում. РСМД (Ռուսաստան)
12:50
Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից
Վստահ եմ՝ նախագահը չի ստորագրի․ Աշոտ Մինասյան
ԳՇ հայտարարությունը հակասահմանադրական է, ավելի շիկացրեց քաղաքական մթնոլորտը
«Ժառանգություն»-ը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
Ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին զանգվածային ոճրագործություններ․ ԱԳՆ
Ադրբեջանը շարունակում է փնտրել հայերի ցավոտ կետերը և սեղմել դրանք․ Իսկանդարյան
12:20
Գերեվարված անձանց թիվը շատ է. ՄԻՊ
Ռուսաստանը կրճատել է նավթի արդյունահանումը՝ չնայած ՕՊԵԿ+ -ի հետ պայմանավորվածություններին
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձին առնչվող հարցեր
11:53
Հայտնի են դարձել համավարակի ընթացքում ռուս աստղերի հոնորարները
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. կուտակված բեռնատարների թիվը 480 է
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել է 144 քաղաքացի
3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ․ համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի. Վարդան Արամյան
ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»
Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա զոհ
Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը անդրադարձել է իր մասին տարածվող սուտ լուրերին
Մտահոգիչ է՝ արդեն քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ
Հայաստանը անդունդի եզրին է. Արամ Ա կաթողիկոս
Նախօրեի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր, շնորհակալություն. Փաշինյան

Բոլոր համընկնումները պատահակա՞ն են․․․

Հանրային խորհրդի նախագահ տյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բոլոր համընկնումները պատահակա՞ն են․․․

2018թ․ Թավշյա հեղափոխությունից հետո 17-ը կազմող ուժերը տեղափոխվեցին Արցախ՝ ամեն ինչ անելով Արցախը Հայաստանի դեմ հանելու համար։ Թե ինչով են զբաղված եղել ոչ հրապարակային դաշտում, դժվար է ասել, բայց հրապարակային դաշտում նրանք բոլորը 2,5 տարի շարունակ մամուլի ակումբներում, իրենց կայքերում ու սոցցանցերում պնդում էին, թե Նիկոլը 7 շրջաններն ու Արցախը հանձնելու է և դավաճան է․․․ Արցախի նախագահական ընտրություններում նրանց թեկնածուն էլ բաց խոսում էր Հայաստանի դեմ։ Նրանց քարոզչամիջոցներից մեկը կրկին հակահայաստանյան ու հակափաշինյանական այդ քարոզչությունն էր անում Արցախում այն աստիճան, որ Արցախի «նոր» իշխանությունները ստիպված դրա վերահեռարձակումն Արցախի տարածքում արգելեցին։ Բայց նստվածքը տվել էր՝ պատերազմի օրերին Արցախում խոսում էին, որ Նիկոլը հողերը ծախել է ու պայմանավորված պատերազմ է․․․

Թուրքը 2․5 տարի մանրակրկիտ հետևում էր այս ամենին ու պլանավորում իր հարձակումը՝ տեսնելով Երևանի ու Ստեփանակերտի միջև բռնկումներն ու այն լիցքավորողներին․․․

Ինչպես 17-ի թեկնածուն խոստովանեց՝ իրենք անգամ պատերազմի օրերին էին զանգում Արցախի գեներալներին, որ նրանք դեմ դուրս գան Երևանից տրվող հրամաններին․․․ Ենթադրաբար Արցախում պատերազմի շրջանում հաջողելով մեզ անհայտ չափով, նրանք տեղափոխվեցին Երևան ու պնդեցին, որպեսզի իշխանությունը այստեղ էլ քաղաքական ղեկավարությունից փոխանցվի ռազմական վերնախավին․․․

Հիմա նրանց բոլորի և 17-ի թեկնածուի գործունեությունը տեղափոխվել է Հայաստան՝ Երևան։ Նույն գծի վրա են, բայց այս անգամ փորձելով պատերազմի դառնագույն արդյունքները շրջել իշխանության ու Հայաստանի ժողովրդի դեմ՝ իբր իրենք ոչինչ չեն արել ու մոռացվել է 2-ամյա մուտիլովկան Արցախում․․․

Պատերազմից հետո հայտարարում են, թե իրենք փոխզիջումներին՝ 7 շրջանները տալուն, Լավրովի պլանին դեմ չեն եղել, այ Նիկոլ Փաշինյանն է դեմ եղել այդ ամենին, թեպետ հենց իրենք էին 2,5 տարի և ավելին “կարծրացրել” ոչ փոխզիջումային տրամադրությունները առաջին հերթին Արցախում, ապա Հայաստանում, հենց իրենց էին Մոսկվայում ու այլուր ժամանակին մեղադրում Լավրովյան պլանին ու ռուս խաղաղապահների տեղակայմանը դեմ լինելու մեջ․․․ Սակայն հենց իրենք էին, որ պատերազմի առաջին իսկ օրերից պնդում էին, որ լուծումը Լավրովի պլանն ընդունելու մեջ է․․․

Իսկ ո՞վ է 17-ի թեկնածուն․ 1996թ․ նրա գործունեությունն այնքան բուռն ստացվեց, որ ընտրությունները խեղած և հետընտրական զարգացումներում էլ ավելի թուլացած Տեր-Պետրոսյանի իշխանությունը 1997թ․ ստորագրեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ասած «ռսի սապոգի մասին» մեծ պայմանագիրը․․․

Պատերազմից հետո երկրորդ անգամ ընդդիմության թեկնածու նշանակվածը խրոխտ հայտարարեց, որ էլ ավելի պետք է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Սրան հակառակ՝ նույն այդ 17-ի թեկնածուի առանցքային հենարաններից Ռոբերտ Քոչարյանը, ով արդեն անհաշիվ անգամ Մոսկվա է մեկնել “հայրենիքը փրկելու կարևոր գործերով”, դժգոհեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է ռուսական պրոտեկտորատ․․․ Ըստ որոշ տեղեկությունների Սոչիում կամ Ռուսաստանում գտնվող Միքայել Մինասյանն էլ այսօր “դժգոհեց,” թե Նիկոլ Փաշինյանը ինքնիշխանության հաշվին “ռսի սապոգն” է բերել․․․

Նույն մեխանիկան է, ինչ Արցախյան խնդրի դեպքում՝ սկզբից դիրքավորվում ես, թե ինքդ դեմ ես Արցախյան հարցով զիջումներին, իսկ իշխանությունները կողմ, հետո “արդյունքներն ստանալուց” հետո հայտարարում ես, թե դու կողմ էիր փոխզիջումներին, իսկ իշխանությունների ոչ զիջողականությունը բերեց պատերազմ, զոհեր, հայրենիքի կորուստ ու ավեր։

Այս մի խնդրով էլ նույնատիպ մատրիցա է․ պատերազմից ու հետպատերազմյա ցնցումներից թուլացած իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան ծավալվում է նաև արևելից սահմանների վրա ու դեռևս երկրորդ ռազմաբազայի կարիքը չկա, այսինքն դա էլ կարող է լինել։ Իսկ 17-ը հայտարարում են, թե իշխանությունները երկրի ինքիշխանությունը զոհաբերեցին, իսկ, այ, իրենք “անկախական” ու “պրոինքնիշխանական” էին։

Իչպե՞ս է «լինում», որ նույն մարդիկ տարբեր ժամանակներում հայտնվում են ճիշտ նույն տեղում և ճիշտ նույն առաքելությամբ ու նույն խնդիրը լուծելու համար․․․

Դմիտրի Կիսելյովը կասեր՝ Совпадение?

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});