Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը:
Նշենք, որ մինչ այս ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Կամո Աղաջանյանը: Վերջինս պատերազմից հետո ազատվել էր պաշտոնից և նշանակվել հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ նախագահի ներկայացուցիչ: