Saturday, 27 02 2021
Խորհրդարանը բացարձակ անգործության է մատնված․ Սաքունց
Բարձրաձայն լռություն. Իսրայելը և պատերազմը Լեռնային Ղարաբաղում. РСМД (Ռուսաստան)
12:50
Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից
Վստահ եմ՝ նախագահը չի ստորագրի․ Աշոտ Մինասյան
ԳՇ հայտարարությունը հակասահմանադրական է, ավելի շիկացրեց քաղաքական մթնոլորտը
«Ժառանգություն»-ը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
Ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին զանգվածային ոճրագործություններ․ ԱԳՆ
Ադրբեջանը շարունակում է փնտրել հայերի ցավոտ կետերը և սեղմել դրանք․ Իսկանդարյան
12:20
Գերեվարված անձանց թիվը շատ է. ՄԻՊ
Ռուսաստանը կրճատել է նավթի արդյունահանումը՝ չնայած ՕՊԵԿ+ -ի հետ պայմանավորվածություններին
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձին առնչվող հարցեր
11:53
Հայտնի են դարձել համավարակի ընթացքում ռուս աստղերի հոնորարները
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. կուտակված բեռնատարների թիվը 480 է
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել է 144 քաղաքացի
3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ․ համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի. Վարդան Արամյան
ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»
Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա զոհ
Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը անդրադարձել է իր մասին տարածվող սուտ լուրերին
Մտահոգիչ է՝ արդեն քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ
Հայաստանը անդունդի եզրին է. Արամ Ա կաթողիկոս
Նախօրեի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր, շնորհակալություն. Փաշինյան
Բանակի հարցում «կամ-կամ»-ի տարբերակով չպետք է շարժվենք
10:22
Լրագրող Խաշոգջիի հարսնացուն արձագանքել է նրա սպանության մասին ԱՄՆ հետախուզության զեկույցին
Սա Ռոբերտ Քոչարյանի բորշչն է․ սարքել է, որ ուտեն, բայց չեն կարողանում ուտեն. Վլադիմիր Առաքելյան
Դիվանագետներն է՞լ են պատրաստվում պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Փաստ»
Ո՞վ պետք է հաշվի առնի այս կամ այն կողմի հավաքին չմասնակցող 2.5 մլն մարդու տեսակետը. «Փաստ»
ԳՇ հայտարարության վերաբերյալ քննություն իրականացնելը պարտադիր է. Ինչ կորոշի դատախազությունը
Աշխարհում մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմը ինքներս ենք ոչնչացնում. «Ժողովուրդ»

Ստեղծվել է շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ

Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ․ հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։ Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և հասարակական խորհրդի կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N256-Ա հրամանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանական հանրության ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց՝ խորհրդի ձևավորման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և ոլորտում առկա խնդիրների լուծմանն օժանդակելու պատրաստակամության համար։

Ըստ աղբյուրի՝ փետրվարի վերջում նախատեսվում է հրավիրել խորհրդի առաջին նիստը։

Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու շուրջ 44 հայտերից ընտրվել են խորհրդի անդամակցությանը ներկայացված պահանջներին առավել համապատասխան հետևյալ կազմակերպությունները և անձինք՝

Ս.Պիպոյան՝ «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, համահիմնադիր և փոխնախագահ, կենսաբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մ. Չաքրյան՝ «Հանրային իրազեկման և մոնիթերինգի կենտրոն» ՀԿ, նախագահ

Վ. Բուռնազյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, նախագահ

Ք. Սահակյան՝ «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ նախագահ

Մ.Տաշչյան՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք, խմբագիր

Վ. Սալահյան՝ «ԷկոԱղբ» բնապահպանական ՀԿ, ծրագրերի ղեկավար

Թ. Ենոքյան՝ «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ, համահիմնադիր

Տ. Ազիզբեկյան՝ «ԱրմԴրայվինք» Սուզորդների Ակումբ ՀԿ, նախագահ

Ա. Պետրոսյա՝ն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժին փորձագետ

Ն. Վարդանյան՝ «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, նախագահ

Ա. Հովհաննիսյան՝ Տուրիզմի զարգացման փորձագետ

Ս. Թամոյան՝ ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն, գյուղ-գիտությունների թեկնածու, դոցենտ էկոլոգ

Ա. Ծատուրյան՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման մասնագետ

Ա. Ափոշյան՝ Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն ՀԿ, ծրագրերի ղեկավար

Մ. Ավետիսյան՝ «Այ Էս Էս Սի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ, նախագահ

Ա. Մկրտչյան՝ Վայրի բնության և մշակույթի արժեքների պահպանման հիմնադրամ (հայաստանյան մասնաճյուղ) ծրագրերի ղեկավար

Ա. Հովսեփյան՝ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիաան ՀԿ, նախագահ

Օ. Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, նախագահ

Գ. Ներսիսյան՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, քաղաքային էկոլոգիա, քաղաքային կանաչապատում դասախոս, կենս-գիտությունների թեկնածու

Մ. Ոսկանյան՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Շրջակա միջավայրի վերաբերյալ և ժողովրդագրական տվյալների վերլուծաբան/փորձագետ

Ա. Համբարձումյան՝ «Հասարակական ձայն» ՀԿ, էկոլոգիական իրավունքի մասնագետ

Տ.Ասատրյան՝ անհատ բնապահպան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});