Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները՝ հայտնում է RIA Novosti-ն։
Պուտինը նշել Է, որ համագործակցության պահանջ կա տարբեր մակարդակներում, այդ թվում՝ տարածաշրջանային:
«Ամեն տարի մենք հանդիպումներ ենք անցկացնում տարածաշրջանային կառավարչական կառույցների ղեկավարների միջև: Դա շատ կարևոր աշխատանք է, որովհետև տարածաշրջանային փոխգործակցության մակարդակով մեր հարաբերությունների զգալի ծավալ է ստեղծվել ու ստեղծվում. դրանք և տնտեսական կապերն են, և մարդկային»,- նշել է Պուտինը:
Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի գրեթե բոլոր «ճանապարհային քարտեզները» պատրաստ են ստորագրման: Նա նաև նշել է, որ ֆինանսական օգնությունը, որը Մոսկվան ցուցաբերել է Մինսկին, եղել է ժամանակին և կարևոր։