Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Արմատական ընդդիմությունը գնում է և պետությունը տանում վա բանկ

Արմատական ընդդիմության փետրվարի 20-ի հանրահավաքը վկայեց հռետորաբանության արմատականացման խորացման միտումը, ինչը քաղաքականության մեջ, թերևս, ավելի շուտ վա բանկի, քան ինքնավստահության առհավատչյա է: Իսկ վա բանկ տրամաբանությամբ գործում են, երբ սպառվում են քաղաքական կապիտալի հնարավոր այլ ռեսուրսները, եթե երբևէ դրանք եղել են: Այդ իմաստով, փետրվարի 20-ի հանրահավաքի աննախադեպ բազմամարդությունը թերևս պետք է բերեր հակառակ դրսևորման՝ ավելի հանդարտ և ինքնավստահ հռետորաբանություն, առանց վա բանկի տրամաբանության: Բայց հանրահավաքի բազմամարդությունն, անշուշտ, արմատական ընդդիմության հանդեպ հանրային վստահության աստիճանի աճի վկայություն չէր, այլ ընդդիմության կազմակերպական ջանքի գերլարում համակիրների առավելագույն մոբիլիզացիայի համար: Ի վերջո, հարկ է նկատել, որ արմատական ընդդիմությունը միավորող նախկին համակարգի ուժերի համակիրների քանակը չի սահմանափակվում Ազատության հրապարակում հավաքված մոտ 10 հազար քաղաքացիներով: Հարկ է հիշել, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ն հավաքել է մոտ 60 հազար ձայն, «Բարգավաճ Հայաստանը»՝ մոտ 90 հազար, մի քանի տասնյակ հազար ձայն էր հավաքել ՀՅԴ-ն՝ մոտենալով 3 տոկոսին: Եվ դա 2018 թվականի դեկտեմբերին, երբ թարմ էր հեղափոխության բերած ոգևորությունը՝ որ սպասում էր առաջին ընտրությանը, երբ չկար պատերազմ, պարտություն, հազարավոր զոհեր, տարածքների կորուստ, նաև անցնող երկամյակի տարատեսակ մեծ և փոքր խնդիրներ և այլն:

Ըստ այդմ, արմատական ընդդիմությունն անշուշտ ունի, թերևս, նվազագույնը 200 հազարի հասնող համակիրների կայուն շրջանակ՝ դա առնվազն ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակի 2018 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքը համադրելով: Թերևս պետք է առանձին դիտարկել Ռոբերտ Քոչարյանի համակիրների շրջանակը: Այն, իհարկե, իր մեջ կներառի որոշակի սեգմենտ մյուս երեք ուժերից՝ ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ օգտին քվեարկողներից, սակայն երկրորդ նախագահ Քոչարյանն, անշուշտ, ունի իր այսպես ասած ուրույն՝ երեք ուժերից տարբեր ընտրազանգվածը, թեև ընդհանուր մոտիվացիոն դաշտը երևի թե նույնն է: Այդուհանդերձ, անկասկած է, որ համակիրների շրջանակը այն չէ, ինչ դուրս է գալիս հրապարակ կամ փողոց: Մյուս կողմից, կա թերևս որոշակի, այսպես ասած, սոցիոլոգիական չգրված «նորմ», թե այդպիսի վիճակներում ընդհանուր համակիրների թվի ինչ հատված է դուրս գալիս փողոցային աշխույժ գործողությունների՝ տեսակարար կշռով: Ըստ այդմ, դրանով հնարավոր է չափել ընդհանուր հանրության շրջանում համակիրների տեսակարար կշիռը: Անկասկած է, որ թեև այդ չափումները մշտապես խիստ պայմանական են և հարաբերական, այդուհանդերձ ակնառու է, որ արմատական ընդդիմությունը ունի այն շերտերի կայուն համակրանքը, որն ունեցել է թերևս մշտապես:

Հակառակ պարագայում, ներքաղաքական ստատուս-քվոն ներկայումս կունենար բոլորովին այլ տրամաբանություն և պատկեր: Այստեղ, անշուշտ, էական դեր է խաղում երկու հանգամանք: Նախ՝ արմատական ընդդիմությունը, խոսելով «դավաճան» իշխանության մասին, չի ասում որևէ այլ բան և հանրությանը չի ներկայացնում որևէ առարկայական հեռանկար իր անելիքների, քայլերի, լուծումների առումով: Եվ երկրորդ, այդ ընդդիմությունը, կամա թե ակամա, առավելապես հենված է նախկին համակարգի երկու հսկաների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա՝ Ծառուկյանի միջանկյալ դերով: Իսկ այդ համակարգի հանդեպ իր անվստահությանը հանրությունը «հասել» է ոչ թե ժամանակի ընդդիմության տեղեկատվական և քարոզչական հնարքների, այլ փոքր երկրում իր իսկ ապրած կյանքի և իր տեսածի ու մաշկի վրա զգացածի միջոցով:

Միշտ ավելի ուժեղ է իրականությունը, առավել ևս փոքր երկրներում: Իսկ այն արմատական ընդդիմության համար ունի նաև մեկ այլ խնդիր: Ընդհանուր ընտրազանգվածը, համակիրների շրջանակը, մեծ հաշվով, քիչ չէ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ «շատ» են դրա «բաժնետերերը»: Իսկ նրանք «բաժնեմասը» կիսելու, պարզելու խնդիր ունեցել են դեռևս կառավարող կարգավիճակից, ինչն էլ, ի դեպ, եղել է ներհամակարգային ճաքերի, բաժանարար գծերի, Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի ընթացքում գրեթե կրիտիկական աստիճանի հասած հակասությունների խորքային պատճառը: Դա խնդիր է նաև այժմ՝ չնայած ընդհանուր թիրախի առկայությանը, որը թվում է՝ պետք է ունենա միավորող ազդեցություն:

Պատճառն այն է, որ քաղաքականությունը ամենևին պարզ երևույթ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Բուն խնդիրը, սակայն, հանրային, պետական տեսանկյունից այն է, որ արմատական ընդդիմության ներքին ու արտաքին խնդիրները բերում են վա բանկ տրամաբանության, բայց դրանով կիրառվում է այնպիսի, ըստ էության, հակապետական հռետորաբանություն՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանությամբ, որ իրականում վա բանկ տանում են պետությունն ու պետականությունը: Սա է, որ պետք է լինի հանրային մտահոգության առանցքային առարկան:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում