Tuesday, 23 04 2024
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

Իշխանությունը թույլ տվեց, որ քաղաքական մեռելները վերակենդանան․ սթափվելու ժամանակն է

Ապստամբությունը քրեորեն պատժելի է ցանկացած երկրում, երեկ Վազգեն Մանուկյանն իր խոսքում հստակ օգտագործեց ապստամբություն բառը, ապստամբության կոչի հիմքով էլ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Վահանգն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը:

«Երեկվա հայտարարությունները պետք է անպայման ոչ միայն քաղաքական գնահատական ստանան, այլ նաև քրեաիրավական: Հուսով եմ, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով հարուցված քրեական գործը սեղմ ժամկետներում քննության կառնվի, փաստական հանգամանքներ ի հայտ կբերվեն, և մարդիկ վերջապես պատասխանատվություն կկրեն իրենց անպատասխանատու հայտարարությունների համար»,- նշեց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Մանուկյանի հայտարարությունը, ըստ էության, ապստամբության և բախումների գնալու կոչ էր:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «17+»-ը ոչ միայն նպատակ չունի ժողովրդի իշխանությունը Հայաստանում հաստատած պահելու, այլ նաև ընդհանրապես ժողովրդի կարծիքը հաշվի չի ուզում առնել. «Հակառակ դեպքում՝ ոչ թե ապստամբության, այլ արտահերթ ընտրությունների մասին խոսք կլիներ»:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ իշխանությունը, պատերազմից հետո վախեցած լինելով, ինքն իրեն զրկել է օրինական ճանապարհով այս ամենի դեմն առնելուց, և ավելին՝ նախկին իշխանություններին և վերջին 20-25 տարիների ընթացքում տեղի ունեցածին քաղաքական գնահատական չտալով՝ թույլ է տվել, որ քաղաքական մեռելները վերակենդանանան, հոգեդարձվեն. «Եվ այսօրվա իշխանությունն է, վարչապետի գլխավորությամբ, որ «արհեստական շնչառություն» է տվել և հնարավորություն է տվել վերակենդանանալ այն անձանց, ում ժողովուրդը միասնականորեն մերժել է: Լավ կլինի, որ իշխանությունը սթափվի և սկսի գործել այն տրամաբանության մեջ, ինչի համար տեղի ունեցավ հեղափոխությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում