Այսօր մենք կատարեցինք արժանապատվության և անհնազանդության երթ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ այս չարիքի կառավարության հեռացման շատ հստակ և ուղիղ պահանջարկ կա։ Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«ԱԺ-ում մի պատգամավոր կա, հայտնի ծերունի ավազակ, փորձեց մեզ և հայ ժողովրդին սպառնալ՝ ասելով, թե եթե ժողովուրդը փորձի շենքեր նվաճել, պետությունը կկրակի։ Եթե կրակող էիք, այդ փամփուշտները պետք է ուղղեիք դեպի թշնամուն, ոչ թե սեփական ժողովրդին։ Դուք չեք կարող այս ժողովրդին սպառնալ, ձեր վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա։ Պետք է հասկանաք՝ դրա տակից ինչպես եք դուրս գալու։ Մենք ամուր ենք, մեր առջև որևէ փակ հրապարակ չկա և չի կարող լինել։ Հերթով հրապարակ առ հրապարակ, փողոց առ փողոց ամբողջ մայրաքաղաքը և ամբողջ Հայաստանը վերցնելու ենք, պարալիզացնելու ենք ու միասին քշելու ենք այս չարիքի կառավարությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։