Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Առանձին ընկերությունների փակվելը միանշանակ պատճառ չէ, որ ներդրումներ չեն գա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Պարոն Թունյան, Գործատուների միության նախագահն ասում է, որ 2020 թվականի ընթացքում 22 հազար ընկերություններ՝ տուրիզմ, հրուշակեղեն, խանութներ, դադարեցրել են գործունեությունը։ Եվ նրանց թվում մոտավորապես 6000-ը Պետական ռեգիստրից ընդհանրապես իրենց վկայականները հանել են։ Մտահոգիչ չէ՞ այս հանգամանքը երկրի տնտեսության համար։

– Իհարկե, մտահոգիչ է, որ ընկերություններ են փակվել, կամ իրենց գործունեությունը դադարեցրել։ Իհարկե, ես չգիտեմ, թե կոնկրետ այդ թվային տվյալը՝ 22000-ը որտեղից, բայց սա անսպասելի և անբացատրելի չէ։ Հայաստանը, ինչպես աշխարհի բոլոր երկրները, անցած տարվանից մինչև այսօր պայքարում է կորոնավիրուսի հետևանքների դեմ։ Եվ այդ վիրուսի ազդեցությունից ամենաշատը տուժել են տուրիզմի, հանրային սեկտորի և այլ ոլորտների ընկերությունները։ Դրա համար էլ կառավարությունը տարբեր սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել։

Ինչ վերաբերում է 6000 ընկերությունների՝ Պետական ռեգիստրից ընդհանրապես իրենց վկայականները հանելուն, ուզում եմ ասել, որ մյուս կողմից ընկերություններ կան, որ գրանցումներ են ստանում։ Վիճակագրական կոմիտեն ամեն ամիս հրապարակում է առաջնային գրանցում ստացած ընկերությունների ցանկը, և կարող է պարզվել, որ սրան համարժեք ընկերություններ են գրանցվել։ Այսինքն՝ այս առումով այս թիվը այնքան էլ միանշանակ չէ։

– Թուրքական ապրանքների մուտքը Հայաստան օրենքով արգելվեց, ինչը որոշակի ազդել է կարի ոլորտի, կտոր վաճառողների, կենցաղային սարքեր վաճառողների վրա։ Հնարավո՞ր է՝ որոշ ժամանակ անց վերանայում անի իշխանությունը։

– Թուրքական ապրանքների ներմուծման մասով, ինչպես գիտեք, ոչ բոլոր ապրանքների ներկրումն էր արգելվել, այսինքն՝ արգելվել էին վերջնական սպառման ապրանքները, բայց հումքային ու նման միջանկյալ սպառման ապրանքները՝ ոչ, որպեսզի տեղում արտադրություն ունեցողները հումքից և այլ նյութերից կարողանան օգտվել և ներմուծել, և այդ ցանկը վերջերս վերանայվել է և ինչ բաց էր մնացել, ավելացվել է, իսկ ընդհանուր առմամբ, թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կհանվի, թե ոչ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև, կարծում եմ, որ այն պատճառը, որի արդյունքում որոշումը կայացվել է, չի վերացվել։ Եվ այս որոշումն այս պահին չեղարկելու հիմքեր ինքս չեմ տեսնում։ Եվ ասեմ նաև, որ դա ԱԺ տիրույթում չի։

– Տնտեսական աշխուժությանը միտված ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը։ Կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում ու ՀԴՄ կտրոններն են ներկայացնում որպես ձեռքբերում։ Արդյոք դա կարելի՞ է առաջընթաց դիտարկել։

ՀԴՄ կտրոնների ավելացումն անուղղակիորեն, այո՛, վկայում է տնտեսության աշխուժացման մասին, չնայած այդտեղ կարող է ժամանակավոր էֆեկտն էլ դեր խաղալ, որովհետև ժամանակին գործարքներ, որոնք հետաձգվել են և հիմա կուտակվել են։ Օրինակ՝ հարսանեկան միջոցառումներ և այլն, բայց, իհարկե, դեռ անելիքներ կան։ Բոլորովին վերջերս հրապարակվեց կառավարության տնտեսական արձագանքման ծրագիրը, որտեղ շուրջ երկուսուկես տասնյակ միջոցառումներ են, և տնտեսության խթանման քայլերը կշարունակվեն այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի։

Պարոն Թունյան, որքանո՞վ կարող ենք ակնկալել ներդրումներ, երբ կոնկրետ ձեռնարկություններ են փակվում։

Առանձին ընկերությունների փակվելը միանշանակ պատճառ չէ, որ ներդրումներ չեն գա։ Այն երկրները, որտեղ ներդրումներ են եղել և աճել են, այդտեղ էլ են ընկերություններ փակվում, և նայած, թե որ ոլորտի ընկերություններում են ներդրումներ կատարվում, այսինքն՝ եթե մեզ մոտ փակվել են տուրիզմի կամ հանրային սննդի ոլորտում գործող ընկերությունները, որոնք վնասով են աշխատել, մյուս կողմից մենք ունենք ՏՏ ոլորտում աճ, այսինքն՝ պետք է համեմատության մեջ նայել, պարտադիր չէ, որ հենց այդ փակված ընկերության ոլորտում, աշխատող ընկերության փոխարեն, նույն ոլորտում մեկ այլ ընկերություն ներդրում անի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում