Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Ով կամ ինչն է փակել հայկական սպառազինության ճանապարհը

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում ռազմարդյունաբերական հեղինակավոր ցուցահանդեսին հայկական տաղավարի «դատարկության» վերաբերյալ: Հայկական տաղավարում չեն եղել հայկական ռազմարդյունաբերության նմուշներ: ԲՏԱ նախարարության պարզաբանման համաձայն՝ դրանց բացակայությունը կապված է լոգիստիկ խնդիրների հետ: Նախարարությունը հայտնում է, որ չնայած դրան՝ հայկական ընկերությունները բավականին արդյունավետ մասնակցում են ցուցահանդեսին և կապեր հաստատում տարբեր գործընկերների հետ: Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ չնայած նմուշների բացակայությանը՝ հայկական ընկերությունները փորձում են, այսպես ասած, «առանց գնդակի խաղալով» ստանալ արդյունք:

ԱՄԷ-ում տեղի ունեցող ամենամյա ցուցահանդեսը հեղինակավորներից մեկն է աշխարհում, և դրանից առավելագույնը քաղելը հայկական ռազմարդյունաբերության ոլորտի համար պետք է լինի գերխնդիր, հատկապես ներկայիս իրավիճակում: Իհարկե, ամենևին պետք չէ ունենալ մոլորություն, թե այդ ցուցահանդեսից է կախված մեր ռազմարդյունաբերության ապագան, կամ այն կախված է ընդհանրապես ռազմարդյունաբերական ցուցահանդեսներից: Հայկական ռազմարդյունաբերությունը դեռևս սաղմնային փուլում է, առավել ևս այդ շուկայի միջազգային վիճակի համեմատությամբ: Ըստ այդմ՝ մեզանից պահանջվում է ամենօրյա աշխատանք միջազգային գործընկերներ գտնելու, նրանց մեր համեմատական առավելությունները ներկայացնելու համար, եթե կան այդպիսիք:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ կախված չլինելով կոնկրետ որևէ, թեկուզ և ամենահեղինակավոր ցուցահանդեսից, որևէ ցուցահանդես չդիտարկելով ճակատագրական՝ այդուհանդերձ, պետք է այդ ամենում նշմարել նաև պետական աշխատանքի հանգամանքը: ԲՏԱ նախարարությունը հայտարարել է, որ ծառայական քննություն է սկսել լոգիստիկ խնդիրների հետևանքով ԱՄԷ սպառազինության նմուշներ չհասնելու առնչությամբ: Ի՞նչ կպարզի այդ քննությունը՝ կերևա ժամանակի ընթացքում, սակայն փաստացի խոսքը բավականին էական ձախողման մասին է:

Դա պարզապես թյուրիմացությո՞ւն է, վատ աշխատանքի հետևա՞նք, անփորձությո՞ւն, թե՞ սաբոտաժ: Բոլոր պարագաներում գործ ունենք իսկապես աղաղակող հանգամանքի հետ, որը պետք է բացառվի:

Ի վերջո, երբ դիտարկում ենք Հայաստանի ներկայիս վիճակն ու գալիք մարտահրավերների ֆոնին անելիքները, կա մի բան, որի հարցում չպետք է լինի ոչ մի վերապահում և արդարացում՝ դա պետական արդյունավետությունն է, պետական կառավարման էֆեկտիվության աստիճանական բարձրացումը: Որևէ մեկն իհարկե Հայաստանից ներկայումս չի սպասում հրաշքներ, սակայն պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպվածությունն ու արդյունավետությունը հրաշք չեն, հետևաբար դրանք պետք է լինեն անբեկանելի նշաձող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում