«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը կարծում է, որ այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը իրար պահում են, և դա պարտադրանք է արտաքին ուժերի կողմից․ «Իշխանությունն ու ընդդիմությունը անհայրենիք ու սնանկ են․մեզ նոր «ֆեյքեր» են պետք»։ Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում մշակույթի ոլորտին՝ նշում է՝ այն կանգ է առել․ «Ոլորտը ոչ մեկին պետք չէ․ դա սկսել է պատերազմից առաջ»։