Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

900-ից ավելի ձեռնարկություն ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը․ հարյուրն էլ ընդհանրապես փակվել

Կորոնավիրուսի, հետո նաև պատերազմի պատճառով ռեստորաններն աշխատում են կա՛մ վնասով, կա՛մ փակվում են։ Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն ասում է՝ աշխատում ենք բոլոր զոհողությունների գնով պահել այս ոլորտը, բայց չի ստացվում։ Շաբաթ օրը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ ոլորտում ծանր վիճակ է, մարտահրավերները շատ են։ Կարևորելով էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումը՝ Ռեստորանների հայկական միության տնօրենը նշեց, որ, ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։ 2020-ի օգոստոսից, կառավարության որոշմամբ՝ ռեստորաններին աջակցելու ծրագիր էր իրականացվում մինչև պատերազմը, ապա այդ ծրագիրը սառեցվել է։

«Պատերազմից հետո առաջին ամիսներին մենք դրան չէինք անդրադառնում, քանի որ երկրի համար շատ ավելի ծանր խնդիրներ կային, ամեն դեպքում այդ ծրագիրը պետք է շարունակվի։ Նախարարի հետ խոսել ենք նաև առկա իրավիճակից, որը դեռ լավը չէ, կարելի է բնորոշել, որ մենք դուրս ենք եկել ճգնաժամից, կա շատ թեթև շարժ, որը պայմանավորված է հետաձգված միջոցառումների անցկացմամբ, այսինքն՝ պատերազմի ժամանակ և դրան նախորդող կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված հարսանիքների և այլ միջոցառումների հետաձգմամբ, բայց այս որոշակի շարժը չի կարող ազդել ընդհանուր ոլորտի վրա, որովհետև մեր ոլորտի սպեցիֆիկ ընկերություններն են միջոցառումներով զբաղվում։ Եվ ընդհանուր առմամբ, ոլորտը դեռևս աշխատում է վնասով»,- ասաց նա։

Գևորգյանի խոսքերով՝ նոյեմբեր-դեկտեմբերին ոլորտում գրեթե շարժ չկար, հիմա մի փոքր փոփոխություն կա, բայց սա հույս չի տալիս փոփոխության, որովհետև երկու կարևոր գործոն կա, որոնք դեռևս առկա չեն․ մեկը զբոսաշրջիկների բացակայությունն է, որը մեծ տոկոս է՝ մոտ 60 տոկոս է ոլորտի շրջանառության մեջ, երկրորդ՝ ներքին սպառման առումով էլ, հասկանալի է, որ մարդիկ իրենց ծախսերը, բնական է, կրճատել են։

«Սոցիալական վիճակը այս պահին չենք կարող ասել, որ դեպի լավը գնալու միտում ունի, դրա համար էլ բոլոր խնդիրները ոլորտի համար կան, մենք ունենք մոտ 900-ից ավելի ձեռնարկություն, որոնք ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը՝ պայմանավորված կորոնավիրուսով, և մենք ունենք տասնյակ ձեռնարկություններ, որոնք ընդհանրապես փակվել են, մոտավորապես 100 ձեռնարկություն։ Եվ հիմա անորոշության մեջ ենք»,- ասաց Գևորգյանը։

Ամենակարևորը, նրա դիտարկմամբ, հետագա անելիքներն են, լավատեսական և վստահելի քայլեր իրականացնելը։

«Եվ եթե այս տարվա ընթացքում զբոսաշրջիկների հոսքը գոնե հիսուն տոկոսի չափով վերականգնվի ամբողջ տարվա միջինացված պատկերով, գուցե ոլորտը գա հասնի նախակորոնավիրուսային և պատերազմական նախորդող վիճակին, և եթե այդ միտումը շարունակվի, ապա հաջորդ տարվա վերջին հնարավոր է մոտենանք 2019-ի ցուցանիշներին»,- հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում